Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 

ՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…

Հրապարակումներ

Պայթյունավտանգ այս ժամանակներում, երբ ամենշատը խոսվում է արցախյան պատերազմի վերաբռնկման մասին, իսկ թշնամին էլ ջանք չի խնայում` լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքն իրական դրաձնելու, Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն հարցը, թերևս, անվտանգության հավելյալ երաշխիքների հարցն է: Մենք բնավ էլ հիմարներ չենք ու հրաշալիորեն հասկանում ենք, որ երբևիցե մեկ ուղղությամբ ընթանալը կամ միայն մեկի քմահաճույքին տրվելը չի կարող 100 տոկոսանոց երաշխիք հանդիսանալ մեր երկրի  անվտանգության ամրապնդման հարցում, հետևաբար մշտապես փորձել ենք որքան հնարավոր է կոմպլեմենտար քաղաքականություն վարել ու մեզ ապահովագրել բոլոր կողմերից: Բայց եթե  տարիներ առաջ, երբ աշխարհում գեոպոլիտիկ իրավիճակն այսաստիճան սրված չէր, մեր այդ արտաքին քաղաքական գիծը տալիս էր իր պտուղներն, ապա այժմ, երբ շատ միջազգային փորձագետներ խոսում են նույնիսկ երրորդ համաշխարհայինի բռնկման վտանգի մասին, Հայաստանին այլ բան չի մնում, քան կողմնորոշվել` աջ, թե ձախ:

Սովորաբար, հատկապես արևմտամետ հայացքներ ունեցող փորձագիտական շրջանակների մոտ իշխում է այն  տեսակետը, թե Հայաստանի ռուսամետ քաղաքականությունը հատկապես ռազմաքաղաքական ոլորտում չի կարող արդարացված համարվել: Շատերն այն կարծիքին են, թե Արևմուտքը ևս  պատրաստ է մեր երկրին տալ անվտանգության երաշխիքներ ու եթե հարկ լինի կրծքով պաշտպանել Հայաստանն ասենք թուրքական ագրեսիայից: Մի խոսքով` կա տեսակետ, թե Հայաստանն ունի Ռուսաստանին այլընտրանք, ու բացառապես կոռումպացված ու միայն իրենց աթոռի մասին մտածող իշխանավորների սուբյեկտիվ մոտեցման արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է ռուսաստանի «ֆորտպոստի»:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուն 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին, խոսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա վիճակի մասին, այն ծրագրերի, որոնք երկու կողմերը, միմյանց հետ համագործակցելով, հաջողությամբ կյանքի են կոչում: Խոսելով Հայաստանի` ՆԱՏՕ-ին  հնարավոր անդամակցության մասին` բանախոսը, սակայն, մի շատ հետաքրքրական հայտարարաություն էր արել, որը ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. հայտարարել էր, թե եթե Հայաստանն ի վերջո որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում կմեծանա, Դաշինքում մեր անձնակազմի պաշտոնները կավելանան և այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Երբ փորձում ես  կարդալ ասվածի տողատակերն ու հասկանալ պաշտոնյայի բուն ասելիքը, կամա-ակամա գալիս ես այն եզրահանգման, որ Լահուն միանգամայն դիվանագիտական լեզվով փորձում է հասկացնել, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը չի դիտարկում որպես իր համար պոտենցիալ դաշնակից, ու եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Երևանը որոշի անդամակցել այս ռազմաքաղաքական կառույցին, ապա դա Հայաստանին խոշոր հաշվով ոչինչ չի տա, ինչպես և ՆԱՏՕ-ին: Համաձայնե՛ք` ՆԱՏՕ-ում ասենք խաղաղապահների թվի ավելացումն այն ակնկալիքը չէ, որ որևիցե իրեն հարգող պետություն կարող է ունենալ` անդամակցելով տրանսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին:

Այսպիսով` ի՞նչ տրամաբանական եզրահանգում պետք է կատարել վերն ասվածից, կամ ո՞րն է Հայաստանի միակ ելքը մի պարագայում, երբ Արևմուտքը փաստացի հրաժարվում է մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրել: Ուզենք մենք, թե չուզենք, ուրախանանք, թե տխրենք, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանին այլընտրանք չունի` առնվազն անվտանգության ապահովման տեսանկյունից: Այո՛, Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ մերձենալու ձգտումները, չեն թաքցնում ցանկությունն` ինտեգրելու մեր երկիրը եվրոպական կառույցներին, հաստատելու սերտ տնտեսական հարաբերություններ և այլն, սակայն չգիտես ինչու (իսկ իրականում` միանգամայն հայտնի պատճառներով) նույն Արևմուտքն երբեք չի հայտարարում իր պատրաստակամության մասին` Հայաստանին տալու անվտանգության հստակ երաշխիքներ կամ դառնալու այլընտրանք նույն Ռուսաստանին: Իսկ Հայաստանի պես երկրի համար, որի թիվ մեկ խնդիրն այսօր, առանց չափազանցության, գոնե ֆիզիկական գոյության պահպանումն է, փողային թեմաները մի տեսակ երկրորդ պլան են մղված. մենք, ցավոք, բարեկեցիկ  Բելգիան կամ ասենք չքնաղ Մոնակոն չենք, որ քնենք-արթնանանք ու մտածենք, թե ինչպես անենք, որ մեր կյանքի մեկ օրն էլ վայելք դառնա. մեր խնդիրը ներկայում թշնամուն դիմադրելն է, ռազմի դաշտում վերջնականապես թուրքին ջախջախելն, իսկ ասենք վիզաների ազատականացումը, որն ինքնին բավականին կասկածելի նախաձեռնություն է, կարող է և սպասել. առանց այն էլ երկիրը դատարկվում է, ուստի` արտագաղթին ավելորդ ստիմուլ հաղորդելու կարիք մենք ներկայում չունենք` չնայած հայերիս հակվածությանը` ճամփորդել, աշխարհ տեսնել:

Ի դեպ` Ռուսաստանի համար Հայաստանը նույնպես գոնե այս պահին ու առնվազը տեսանելի ապագայում անփոխարինելի գործընկեր է ու Անդրկովկասում ռուսական շահերի միակ արտահայտիչը: Ո՛չ Վրաստանը, որն օր առաջ շտապում է ՆԱՏՕ մտնել, ոչ էլ առավել ևս Ռոդշիլդների նավթային շահերի սպասարկու Ալիևներն ու   Փաշաևները չեն կարող Մոսկվայի համար այլընտրանք դիտվել` ճշմարտություն, որը Կրեմլում կարծես սկսել են ավելի ու ավելի գիտակցել. հուսանք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ամենադիտված