Ռուսաստանը պատրաստ է կանգնել Եվրոպայի կողքին. Պուտին
ՌուսաստանGazeta.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի կողքին կանգնել, ինչպես ժամանակին ցանկանում էր Գերմանիայի` կյանքից հեռացած կանցլեր Հելմուտ Կոլը:
Նա նշել է՝ Կոլն ասում էր, որ «եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր քաղաքակրթությունն այս բուռն և արագ կերպով զարգացող ու փոփոխվող աշխարհում, ապա, իհարկե, Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին լինեն»:
Պուտինն ընդգծել է, որ ինքը լիովին համաձայն է Կոլի հետ․ «Մեր դիրքորոշումամբ՝ մենք պատրաստ ենք: Պետք է, որ մեր գործընկերները նույնպես պատրաստ լինեն, որպեսզի ձերբազատվեն անցյալի վախերից», -ասել է նա՝ և պատմել իր քաղաքական հայացքների վրա Կոլի ազդեցության մասին:
Նշենք՝ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 16-ին: Գերմանիայի միավորմանը նպաստած գործիչը մահացել է 87 տարեկան հասակում: