Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք մարզիկին, Վլադիմիր Մարգարյանը նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
ՍպորտՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության, Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերի և 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: Մեր մարզիկն իր մեկնարկային մենամարտում հաղթեց թուրք Ակսին Բուրակին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ այսօր հաղթել էր նաև Վլադիմիր Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Քիչ անց ռինգ դուրս կգա 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կմրցի թուրք Ակսին Բուրակի հետ: