Տեսանյութ. 5 գվարդիական ուշագնաց է եղել թագուհու ծննդյան շքերթի ժամանակ
VideoԲրիտանիայում հունիսի 17-ին թագուհու տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ զինվորները շոգից ուշագնաց են եղել: Բրիտանացիները տոնել են թագուհու տարեդարձը, ինչի առիթով պաշտոնական արարողություն է անցկացվել:
Շքերթին ներկա է եղել նաև Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, այդ ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 27 աստիճանի. Լոնդոնի համար դա բարձր և արտասովոր ցուցանիշ է, ինչի պատճառով հինգ գվարդիականներ տոնական արարողության ժամանակ ուշագնաց են եղել: