Թագուհի Թովմասյանն իր հարսանեկան խնջույքին դուետ է կատարում հայտնի երգչի հետ (տեսանյութ)
VideoՀունիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ամուսնացել է: Հարսանիքը կայացել է «Արքայաձոր» ռեստորանում, քավորն էլ եղել է Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հարսանեկան խնջույքի ժամանակ Թագուհի Թովմասյանը երգիչ Հայկոյի հետ գեղեցիկ դուետ է կատարել, որը ներկայացնում ենք ստորև:
«International Media Holding»-ը շնորհավորում է նորապսակներին, մաղթում անսահման երջանկություն: