shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ջրառատ գյուղի բնակիչ, երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող 35-ամյա Զոհրաբ Խուդոյանը անասնագոմում ոչխարի ծնելուց հետո հայտնաբերել է, որ ծնված գառը 8- ոտանի է, 2- պոչանի, 3- աչքանի:
Թե՛ Զոհրաբը, թե՛ գյուղի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ առաջին դեպքն է գյուղում, որ նման գառնուկ է ծնվում: Ճիշտ է այն արդեն սատկել է, սակայն բոլորը չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դարձել պատճառը:
Գառանը ոչխարի ընկերքի միջից հանել է հարևանը՝ Խդր Կասոյանը, ով հարուստ փորձ ունի ոչխարի ընկերքից գառներ հանելու մեջ ու նա նույնպես անակնկալի է եկել, երբ տեսել է 8-ոտանի գառնուկին: