ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Մոտենում ենք բարձրարժեք մշակույթի. կառավարությունը հեղափոխություն է անելու

Գիտություն և Մշակույթ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագիրը, որը Գործադիրն արժանացրեց հավանության: Հունիսի 21-ին ԱԺ-ում վարչապետը կպաշտպանի իր ղեկավարած կառավարության հնգամյա ծրագիրը: Ի տարբերություն նախորդի, որն ընդամենը մի քանի ամսվա կառավարության ծրագիր էր, այս մեկում մատնանշված խնդիրների ու դրանց լուծման ուղիների համար նախատեսված է ոչ թե մեկ, այլ հինգ տարի ժամանակահատված: Մասնավորապես, ըստ Կառավարության ծրագրի՝ մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորմանը, մրցունակ մշակութային արտադրանքի ստեղծմանը և այլն: ՀՀ կառավարությունն առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, որի նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը ներկայացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը մշակել «Հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները հաստատելու մասին» իրավական ակտի նախագիծը:

Կառավարության ծրագրով նախատեսվում է 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել գրավաճառ ցանցը՝ այդ թվում մեկնարկել նաև շարժական գրախանութների՝ «գրաբուսների» գործարկումը մարզերում:

Հայաստանում կինոարտադրության զարգացմանն ուղղված՝ կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել «Ֆիլմ հանձնակատարի» ինստիտուտը:

Մարզերում մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից գործարկել մարզերում նոր ձևավորված մշակութային միավորումների և անհատների ստեղծագործական ծրագրերին աջակցության ծրագիրը, որի համաձայն՝ 2018-2022 թվականների ընթացքում նախատեսվում է շարունակել «Մշակութային կանգառ» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի շուրջ 400 բազմաբնույթ (թատերահամերգային միջոցառումներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ) միջոցառումներ կիրականացվեն: 2018 թվականից սկսած՝ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը շարժական կինոթատրոնների ներդրմամբ, որի արդյունքում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում տարեկան մինչև 200 կինոցուցադրություն կկազմակերպվի:

Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և սոցիալական մեդիայի ռեսուրսներում մշակութային բաղադրիչի ընդլայնման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2018 թվականից սկսած՝ մեկնարկել պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը ներկայացնող, կրթական, դաստիարակչական ուղղվածություն ունեցող գիտահանրամատչելի և ճանաչողական հեռուստահաղորդումների ստեղծման աշխատանքները: Դրանից բացի՝ 2018-2022 թվականների ընթացքում հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով
և սոցիալական մեդիայով հռչակել մշակութային կյանքի, արդի ստեղծագործողների
գործունեությունը, լուսաբանել մշակութային անցուդարձը:

Հ.Գ. Գուցե այս ծրագրի շրջանակներում, ազգին մշակույթին ավելի մոտ պահելու համար մեր հեռուստաալիքները հրաժարվեն հնդկական սերիալների ցուցադրման գայթակղությնից՝ դրանք փոխարինելով բարձրարժեք ճանաչողական հեռուստահաղորդումներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված