Էյնշտեյնի նամակները 200 հազար դոլարով վաճառել են Իսրայելում կայացած աճուրդում
ԱյլԳիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները՝ բանաձեւերով, Աստծու եւ քաղաքականության վերաբերյալ դատողություններով Իսրայելում աճուրդով վաճառվել են գրեթե 210 հազար դոլարով՝ բազմակի գերազանցելով սպասումները: Այդ մասին հայտնել են աճուրդի կազմակերպիչները:
Վեց յուրօրինակ մեքենագիր ուղեձները՝ մեծ գիտնականի ստորագրությամբ, նրա ձեռքով արված հավելումներով եւ ուղղումներով, գրվել են 1950-ական թվականների սկզբին եւ հասցեագրված են Էյնշտեյնի գործընկերներ Դավիթ Բոմին եւ Մաքս Բոռնին:
Երուսաղեմի Winners աճուրդային տունը հույս ուներ դրանց դիմաց ստանալ 33 հազարից մինչեւ 49 հազար դոլար, բայց Էյնշտեյնի՝ միայն Բոմին հղած նամակի համար անունը չհայտնած գնորդը 84 հազար դոլար է վճարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: