«Հրապարակ»․ Թեժ պայքար՝ փաստաբանների պալատի ներկա և նախկին նախագահների միջև
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցություն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև: Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը՝ դեռ հայտնի չէ:
Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջադրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր. ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»: Հիշեցինք, որ պատվեր կատարելը փաստաբանական որոշ շրջանակներում շատ նորմալ գործառույթ է համարվում, և չվիրավորվեցինք Ռ. Սահակյանի հայտարարությունից:
ՓՊ շրջանակներում քննարկվում է, որ եթե անգամ Ռուբեն Սահակյանը չառաջադրվի, ապա նրա թիմից որևէ մեկը կմասնակցի, գուցե Լուսինե Սահակյանը, քանի որ թեկնածություն առաջադրելու համար առնվազն 10 տարվա փաստա-բանական ստաժ է պետք, որը ոչ բոլորն ունեն:
Նշենք, որ ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ: Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում