Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը 

Գերտերությունները համաձայնության են եկել Ղարաբաղի հարցում...

Հրապարակումներ

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունը, որով ամերիկյան կողմը հստակորեն դատապարտում է վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու կոչ անում հակամարտող կողմերին՝ հավատարիմ մնալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին ու բացառելու բռնությունը,  կարևոր ու բավական լուրջ ուղերձներ պարունակող  քայլ պետք է համարել: Նշենք, որ ուղերձում ամերիկյան կողմը հատուկ ընդգծել է, որ հակամարտության կարգավորում կարող է լինել Հելսինկյան ակտի շրջանակում, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Այն, որ նմանօրինակ հայտարարությունն ամենևին էլ պատահական չի կարող լինել և այն, որ այն հստակ ուղերձ է պարունակում Վաշինգոնից՝ ուղղված Երևանին, մասնավորապես՝ խոսում է ՀՀ նախագահի՝ Եվրոպա կատարած այցի ու հայտարարության միջև գոյություն ունեցող ժամանակային ընդհանրությունը. ժամանակահատվածն ամերիկացիներն ակհայտորեն պատահականության սկզբունքով չէ, որ ընտրել են: Ի դեպ՝ հայտնի է նաև, որ Մարիա Զախարովան, իր հերթին, լրագրողների հետ ճեպազրույցում խաղաղասիրական հայտարարությամբ է հանդս եկել՝ հավաստիացնելով, որ ԼՂ խնդիրը շարունակում է ՌԴ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ:

Այսպիսով՝ չտեսնել այս երեք իրադարձությունների միջև հստակ կապ, ուղղակի անհնար է: Եզրակացությունը մեկն է. ԱՄՆ-ը, համապատասխան հայտարարություն տարածելով հենց հիմա, հենց այն ժամանակ, երբ Սարգսյանը Բրյուսելում է, հստակ ուղերձ է հղում Հայաստանին առ այն, որ եթե ՀՀ-ն Եվրոպայի հետ համագործակցության դուռը չփակի ու կամուրջները քաղաքակիրթ աշխարհի հետ չայրի, ապա Արևմուտքն, իր հերթին, չի շտապի անակնկալ քայլերի գնալ ԼՂ հարցում ու կփորձի պահպանել հավասարակշռություն տարածաշրջանում՝ որքան դա հնարավոր է: Անկասկած է, որ Սվիտալսկու հետ վերջին օրերին տեղի ունեցածը չէր կարող  անհանգստություն առաջ չբերել օվկիանոսից անդին, հետևաբար Սարգսյանի այցը Եվրոպա, որ, ըստ էության, կոչված է, հարթելու ստեղծված տհաճ իրավիճակը, ԱՄՆ-ն, ըստ էության, դիտարկել է որպես մի քայլ, որով պաշտոնական Երևանը փորձում է սեղմել Արևմուտքի պարզած բարեկամության ձեռքը: Եթե նույնիսկ հայ-եվրոպական հարաբերությունները չկրեն էլ այն մակարդակը, որն ամենացանկալին է Վաշինգտոնի համար, ապա միայն հայկական կողմի պատրաստակամությունը՝ ԵՄ հետ շարունակելու բարեկամական հարաբերությունները, տեղ է թողնում Արևմուտքի համար հայկական կողմի հետ տարվելիք հետագա աշխատանքների համար:

Հարց՝ իսկ Ռուսաստա՞նը: Անկասկած է, որ Սարգսյանի այցը Բրյուսել լիակատարորեն համաձայնեցված է Պուտինի հետ, ու անկասկած է նաև, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ևս որոշակի մակարդակում խոսակցություններ եղել են Հայաստանի առնչությամբ: Ենթադրելի է, որ կողմերը ինչ-որ համաձայնության, այնուամենայնիվ, եկել են՝ տարծաշրջանային հավասարակշռությունը պահպանելու հարցում. Կրեմլը հրաշալիորեն հասկացել է,որ Անդրկովկասում Արևմուտքի հետ բացահայտ առճակատման գնալը կարող  է հղի լինել իր համար ամենաանցանկալի հետևանքներով. Ալիևին կարող են հրահրել՝ պայթեցնելու Արցախը,գնալու լայնամասշտաբ պատերազմի ճանապարհով, ինչը, բնականաբար, չի կարող վտանգի տակ չառնել ՌԴ ազգային անվտանգությունը:

Թե այս ամենն ինչ ազդեցություն  կունենա հակամարտության վրա և, մասնավորապես, սահմանային վիճակի վրա,ի հարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ Մոսկվայի բոլոր ջանքերն այժմ ուղղված են Բաքվին ինչ-որ կերպ զսպելուն, անկասկած է. ԱՄՆ այս հարցում  կարող ձեռք մեկնել ռուսներին:

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը
Ամենադիտված