Ռոնալդուն քննադատել է Խամեսի նոր սանրվածքը (լուսանկար)
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը վայելում է իր հանգիստը: Կոլումբացի ֆուտբոլիստը նաև փոխել է սանրվածքը և լուսանկար հրապարակել Ինստագրամի իր էջում:
Ֆուտբոլիստի նոր իմիջի նկատմամբ անտարբեր չի մնացել նաև թիմակիցը` Կրիշտիանու Ռոնալդուն, ով մեկնաբանել է լուսանկարը.
«Տգեղ սանրվածք»:
Հիշեցնենք, որ այս օրերին Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռուսաստանում է և մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: