Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» հանդիպման մրցավարները հայտնի են
ՍպորտՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»—«Սանտա-Կոլոմա» հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:
Գլխավոր մրցավարն է Ստեֆան Ապոստոլովը, ում եզրերում կօգնեն Գեորգի Տոդորովը և Գեորգի Դոյնովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»—«Սանտա-Կոլոմա» խաղը կկայանա հունիսի 27-ին, «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին: