Մեսսիի ազատազրկումը փոխարինվեց տուգանքով
ՍպորտԻսպանիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել փոխել պատիժը Լիոնել Մեսսիի նկատմամբ:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ դատարանը 21-ամսյա ազատազրկման կենթարկի արգենտինացի ֆուտբոլիստին, սակայն որոշում է կայացրել տուգանել ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է efe.com-ը:
«Բարսելոնա»-ի առաջատարը կվճարի 252 000 եվրո տուգանք: Իսպանիայի դատախազությունը չի առարկել վճիռը:
Հիշեցնենք, որ Մեսսին և իր հայրը` Խորխե Մեսսին դատարանի առաջ էին կանգնել անցյալ տարվա հունիսին և մեղադրվում էին 2008/09թթ.-ին 4,1 մլն եվրո հարկ չվճարելու մեջ: