ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ԱՄն ում վարորդ է աշխատում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանից «նեղացած» և օվկիանոսից այն կողմ հայտնված Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը անգործ չի մնացել Միացյալ Նահանգներում։ Մի քանի ամիս վերապատրաստում է անցել Լոս Անջելեսում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ որպես վարորդ։ Երեկվանից նա արդեն ռեալ ընդունվել է աշխատանքի՝ «Professional Medical Transportation» ընկերութունում։
Նշված ընկերությունը զբաղվում է տներից դեպի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխությամբ, հիմնականում՝ սայլակավորների, դիալեզի գնացողների։