Այսօրվա պատահարի հետ կապված որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան
Emergency CaseԻր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Այսօրվա պատահարի հետ կապված, բոլոր 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում։ Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, մատուցվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:
Ավտոբուսում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։