«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի 

Անգլիան մտնում է խաղի մեջ…

Հրապարակումներ

Ազատության հրապարակում օրերս անցկացված hայկական և բրիտանական նվագախմբերի համերգը, որով սկիզբ էր դրվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, ու որին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Միացյալ Թագավորության դեսպանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլոք, բավական խորհրդանշական պետք է համարել. Անգլիան կարծես սկսում է ակտիվացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որի մասին վկայում են բավական խոսուն իրողություններ:

Այսպես` հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ստորագրել էին նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր: Դեսպանն իր խոսքում ընդգծել էր համաձայնագրի կարևորությունն ու վստահություն հայտնել, որ այն հնարավորություն է տալու սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջև՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները և աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար: Հունիսի 24-ին էլ դեսպան Ֆարնուորթը News.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ բրիտանական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներով։ «Հայաստանում որոշ ոլորտներ կան, որոնցով բրիտանական բիզնեսը հետաքրքրված է, մասնավորապես՝ արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտները»,-ընդգծել էր Ջուդիթ Ֆարնուորթը։

Այն, որ հազիվ թե աշխարհում գտնվի մեկն, ով սեփական փողի արժեքն ավելի լավ գիտակցի, քան Անգլիան, պատմականորեն փաստված իրողություն է. Բրիտանական կայսրության ողջ պատմությունն է աներկբայորեն փաստում ասվածը: Հետևաբար` կարծել, թե դեսպանի` Հայաստանում հնարավոր ներդրումների մասին խոսքերը պայմանավորված են ընդամենն ինչ-որ բիզնես շահերով այն պարագայում, երբ աշխարհում մեր երկիրը նույն բիզնես շահավետության տեսանկյունից վերջին տեղերում է հանգրվանում` պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, կատարյալ միամտություն կլիներ. չտեսնել այստեղ հստակ աշխարհաքաղաքականություն, ուղղակի անհնար է: Ընդ որում` հասկանալու համար դեսպանի խոսքերի խորքային էությունն ու բուն ասելիքը, հարկավոր է այն դիտարկել ԱՄՆ դեսպանի 8 միլիարդանոց առաջարկի համատեքստում. անկասկած է, որ անգլո-սաքսոնական ճակատը որոշել է միասնաբար հանդես գալ Անդրկովկասում` հետապնդելով շատ կոնկրետ նպատակներ, նպատակներ՝ ուղղված նախևառաջ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանը, որ նույն անգլո-սաքսոնական աշխարհի կողմից ընկալվում է հիմնականում որպես Ռուսաստանի կցորդ պետություն, այժմ, պայմանավորված կոնկրետ հանգամանքներով, որոշակի հակասության մեջ  է հայտնվել իր հյուսիսային դաշնակցի հետ` արցախյան հարցում Մոսկվայի ունեցած ոչ այնքան հայանպաստ պլաններով պայմանավորված: Հետևաբար` օգտվելով առիթից ու այն հանգամանքից, որ այժմ Հայաստանը փորձում է սեփական աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնել Անդրկովկասում` այդ թվում և հակակշիռների միջոցով, Արևմուտքն, ի դեմս դրա առաջատար անգլո-սաքսոնական թևի, որոշել է բավարարել Երևանում առաջացած համապատասխան պահանջարկը: Ակներև է` թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի դեսպանների քայլերը սինխրոն կերպով միմյանց միջև համաձայնեցված են ու հանդիսանում են միևնույն քաղաքականության նույնանման դրսևորումները:

Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է  այս ամենի մասին մտածում  Կրեմլը, որն արդեն Արտգործնախարար Լավրովի շուրթերով հասցրել է իր մտահոգությունը հայտնել Արևուտքի կողմից հետխորհրդային տարածքում  դրսևորվող ակտիվացման վերաբերյալ` համարելով, դիցուք, «Արևելյան գործընկերությունը» բացառապես հակառուսական պրոյեկտ: Ճիշտ է` միգուցե ոմանք այստեղ Հայաստանին ակնարկող ոչինչ էլ չտեսնեն, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ն չի կարող չտեսնել Անդրկովկասում ընթացող շատ հստակ պրոցեսներ, որոնք, բնականաբար, չեն կարող բխել Մոսկվայի շահերից: Ցանկացած քայլ Արևմուտքի ուղղությամբ, որ ձեռնարկվում են այն երկրներում, որոնք Ռուսաստանը համարում է ավանդաբար իր ազդեցության տակ գտնվող պետություններ, Կրեմլում չափազանց ցավագին են ընդունվում: Ի դեպ` պատահական չես համարի նաև այս ամենի ֆոնին ՌԴ կողմից Ադրբեջանին կրկին անգամ զենք տրամադրելու փաստը, որն ուղղակի արձագանքն է Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել ու դրան հետևած իրողությունների: Ճիշտ է` այցը չէր կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ, սակայն ազերիներին կրկին զինելու քայլով Մոսկվան Երևանին հասկացնում է` ամեն բան գեղեցիկ է չափի մեջ: Այս պարագայում էլ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն է փորձում հակակշիռների քաղաքականության միջոցով չկորցնել իր վերահսկողությունը Անդրկովկասի վրա ու ու թույլ չտալ Արևմուտքի հավելյալ առաջխաղացում. մերթ ազերիներին է հաճոյանում, մերթ՝ Երևանին:

Իհարկե, հակակշիռների քաղաքականությունն ունի նաև դրական կողմեր՝ երբեմն օգտակար է համարվում` մեծ քաղաքականության մեջ ինչ-ինչ հարցեր լուծելու համար, սակայն այն, որ նման քաղաքականությամբ դժվար է հեռուն մագլցել, անկասկած է. չափից դուրս շատ հակակշիռների գոյությունը, դիցուք, Անդրկովկասի նման զգայուն տարածաշրջանում, մի օր անխուսափելիորեն բերելու է իրավիճակի պայթեցման, քանի որ շանտաժն այն լեզուն չէ, որով հնարավոր լինի  փոխվստահության համար բարենպաստ մթնոլորտ ապահովել. մտածել է պետք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված