«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)
ՔաղաքականՐոպեներ առաջ մեկնարկեց Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարը: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ներկա համագումարն ազդականչն է «Ժառանգության» նոր և նորացված սկզբի:
Ըստ կուսակցության առաջնորդի՝ այն թույլ կտա չափել կուսակցության հետագիծը, ներքաղաքական և ներկուսակցական վայրիվերումները, դասեր քաղել վրիպումներից, իրականացնել կազակերպչական և կառուցվածքային բարելավուներ և հստակեցնել հետագա անելիքները:
Կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ համագումարի պատվիրակները հավաքվել են այսօր տալու երկրի ինքնիշխանության կորստի, սնանկացման տանող ճանապարհի հաջոդ կանգառի և բարոյահոգեբանական գահավիժումը կասեցնելու խնդիրների պատասխանները:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հնչեցրեց Հայաստանի սոցիալ-քաղաքական բազմաթիվ խնդիրներ, որոնց հրատապ լուծման համար անհրաժեշտ է համաժողովրդական համախմբում, ինչին էլ միտված է կուսակցության ողջ գործունեությունը:
Նշենք նաև, որ համագումարին մասնակցում են Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու ՕՐՕ դաշինքին իր ողջ կազմով: