ESPN. Մատիչը այս շաբաթ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ է «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին ձեռք բերելուն:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, 28-ամյա սերբ ֆուտբոլիստի համար մանկունիացիները կվճարեն 40 մլն ֆունտ, տրանսֆերը կկայանա այս շաբաթվա վերջ:
Ի սկզբանե մանչեսթերցիները ցանկանում էին ձեռք բերել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Դայերին, սակայն մերժում էին ստացել:
Մոուրինյուն ճանաչում է Մատիչին՝ Լոնդոնի «Չելսի»-ում աշխատելու տարիներից: