Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին 

«Փաստ». «Փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել». Մարտուն Գրիգորյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին ԲՀԿ–ական, խորհրդարանի վերջին ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված ռեյտինգային թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ով այս ընտրություններում պատգամավոր չդարձավ, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր «երազանքը չի եղել փոխնախարար աշխատել»:

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե որպես փոխհատուցում պատգամավոր չդարձած Մարտուն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար:
Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Մարտուն Գրիգորյանի հետ:

– Ընտրություններից հետո Դուք հեռացաք քաղաքական տեսադաշտից: Հիմա ինչո՞վ եք զբաղվում և ի՞նչ ծրագրեր ունեք: Ասվում էր, որ պիտի փոխնախարար նշանակվեիք, բայց փաստորեն չնշանակվեցիք:

– Ընտրություններից հետո քաղաքականությունից չեմ հեռացել, Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում ինչ միջոցառումներ որ լինում են, մասնակցում եմ: Իմ քաղաքական թիմն էս պահին մի փոքր հանգստանում է, սեպտեմբերից ամբողջ թափով լծվելու ենք գործի, բավականին լուրջ գործեր ունենք, տարբեր ծրագրեր, սեպտեմբերից կերևա: «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ–ն գործում է, որի ղեկավարը ես եմ և Գյումրու երկրորդական փողոցների ծրագիրը հենց էդ ՀԿ–ով ենք անում: Մի քանի օր հետո էլի աշխատանքը շարունակելու ենք:

– «Լույս» հիմնադրամի հետ փողոցաշինության Ձեր ծրագրերը շարունակվո՞ւմ են:

– Ֆինանսավորումը կա, աշխատանքների այդ փուլը դեռ չի ավարտվել: Անցյալ տարի եղանակային պայմաններից ելնելով չկարողացանք ավարտել: Մի քանի օրից նորից սկսելու ենք աշխատանքները:

– Հիմա փաստորեն բիզնեսո՞վ եք զբաղվում:

– Դե, էս պահին, հա:

– Իսկ տխրեցի՞ք, որ փոխնախարար նշանակվելու հույսը չիրականացավ:

– Ճիշտն ասած՝ ես փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել: Էդպես հույս չեմ ունեցել փոխնախարար լինելու: Իմ երազանքը չի եղել փոխնախարար աշխատել:

– Բայց եթե նշանակեին, կաշխատեիք չէ՞:

– Էս պահին ճիշտն ասած չեմ էլ կարող ասել՝ կուզենայի, թե չէի ուզենա: Նման առաջարկ չի եղել:

– Հիմա առնչություն ունե՞ք ՀՀԿ–ի հետ, քանի որ չընտրվեցիք:

– Դա ի՞նչ կապ ունի: Իհարկե ունեմ, ի՞նչն է փոխվել, որ առնչություն չունենամ:

– Իսկ Գյումրուց ընտրված պատգամավորների գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, օրինակ, Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ պատգամավորների:

– Էս պահի դրությամբ պատգամավորներն ի՞նչ են անում, որ գնահատական տամ: Կաշխատեն, կտեսնենք, գնահատականը կտանք աշխատանքների: Համ էլ ժողովուրդը պիտի գնահատական տա, ես չէ, որ պիտի գնահատական տամ:

– Պարոն Գրիգորյան, ի վերջո, եզրակացություն արե՞լ եք՝ ինչու պարտվեցիք այս անգամ, նաև ասվում է ՀՀԿ–ում էլ են իրարից ձայներ խլել:

– Էդ առումով ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի հանգամանք կար: Տեխնիկական մի քանի պատճառ կար, նաև էն հանգամանքը, որ երկար տարիներ եղել եմ ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ: Մինչև վերջ ունեինք էն խնդիրը, որ մարդիկ ինձ ընկալում էին որպես ԲՀԿ թեկնածու: Մի քանի նմանատիպ հանգամանքներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
Ամենադիտված