Մարտիրոսյանն ու Քոթանջյանը գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը
ՍպորտՋերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ Իգոր Կովալենկոյի նկատմամբ, իսկ Տիգրան Քոթանջյանը հաղթեց Ալեքսանդր Զուբովին:
7-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Քոթանջյանը 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Անդրեյ Ժիգալկոն և Լեո Լի Ցյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
8-րդ տուրում Մարտիրոսյանը և Քոթանջյանը կմրցեն միմյանց դեմ: