«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Խամեսի համար 80 մլն առաջարկել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին՝ 80 մլն եվրոյի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Mediaset-ը:
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ը, «Ինտեր»-ն ու «Միլան»-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը դժգոհ է մադրիդյան թիմում ստացած խաղաժամանակի քանակից:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Խամեսը մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել 13 անգամ, ընդհանուր առմամբ մասնակցել է 22 խաղի, դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոդրիգեսը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2014թ.-ից: