Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան. Արմեն Գյուլբուդաղյանց
ՍպորտԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով՝ «Փյունիկ»-ը կարող է դրական արդյունքի հասնել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։ «Մենք ունենք պատվախնդիր տղաներ ու գիտենք, որ մեզ մեծ փորձություն է սպասում։ Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան։ Կցուցաբերեն կամք, համառություն, որից հետո լավ արդյունքի կհասնենք։ «Սլովան»-ը լավ կազմակերպված թիմ է, հարձակվողական ոճի ֆուտբոլ են խաղում։ Մեր տղաների համար սա լավ փորձառություն կլինի»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը։
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է սլովենական «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։