Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան Ղուկասյան Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղում ««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» 

Սամվել Ալեքսանյանը նոր դատապաշտպան ունի...

Հրապարակումներ

Երբ տարիներ առաջ Հայաստանում Սամվել Ալեքսանյանը շաքարի գործարան էր բացում, համապատասխան ոլորտի պատասխանատուներն ի լուր աշխարհի հայտարարում ու վստահեցնում էին, թե այդ գործարանը նոր էջ է բացելու Հայաստանի գյուղատնտեսության պատմության մեջ. շաքարի ճակնդեղը մի ամբողջ ոսկու արժեք է ունենալու՝ դառնալով ամենաեկամտաբեր մշակաբույսը Հայաստանում: Գյուղացիներից շատերն էլ, հավատալով հնչող հավաստիացումներին, հատկապես Շիրակի մարզում՝ սկսեցին շաքարի ճակնդեղ ցանել՝ հույսով, որ արյուն-քրտինքով աճեցրած իրենց բերքից կստանան ակնկալածը, աշխատանքը ջուրի չի ընկնի: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ գյուղացիներին փաստացի խաբել էին. այսօր շաքարի ճակնդեղ աճեցնող մարդիկ կանգնած են փաստի առաջ, միայնակ՝ իրենց խնդիրների հետ, իսկ պետությունն էլ, դատելով, ասենք, նույն Իգնատի Առաքելյանի՝ Շիրակի մարզում հնչեցրած հայտարարությունից, տառացիորեն թքած ունի գյուղացիների խնդիրների վրա. «Պետությունը գործարարի կողքին պետք է լինի» լոզունգն Իգնատի Առաքելյանը կարծես  այնքան էլ ճիշտ չի ընկալել:

Այսպես՝ հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի կատարում իր խոստումը և գյուղացիներից չի գնում շաքարի ճակնդեղ, ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղղակի անգերազանցելի պատասխան էր տվել՝ հայտարարելով. «Եթե Ալեքսանյանը գնում է մի բան, ապա դրա արտադրանքը պետք է իրացնի: Եթե շուկայում կա ավելի էժան արտադրանք, Ալեքսանյան Սամվելն առնի ու չիրացնի, ի՞նչ անի: Եթե Բրազիլիայից ներկրում է, ուրեմն՝ ձեռնտու է: Ներմուծումը եթե ձեռնտու է, ուրեմն՝ միշտ ներմուծելու է, դրա մեջ վատ բան չկա: Ճակնդեղը եթե թանկ է, արտադրեն՝ ի՞նչ անեն»: Համաձայնե՛ք՝ ավելի «հիմնավորված» պատասխան դժվար կլիներ ակնկալել մեկից, ով ի պաշտոնե կոչված է նախևառաջ դառնալու հանրային շահի արտահայտիչն ու պաշտպանը, պաշտպանը մանավանդ հայ գյուղացիության:

Իսկ հիմա՝ հարց նախարարին. եթե պետությունը միանգամայն բնական է համարում  Ալեքսանյանի վարքագիծը՝ դրսից շաքարի ճակնդեղ ներմուծելն այն պարագայում, երբ դրանից աճում է նաև, ասենք, նույն Շիրակի մարզում, ապա էլ ո՞րն է պետության սոցիալական առաքելությունն այս ամենում: Եթե նույնիսկ տեղական հումքի հիման վրա չենք կարողանում արտադրություն կազմակերպել ու Հայաստանում աշխատող գործարանի համար անհրաժեշտ հումքը ներմուծում ենք լատինաամերիկյան երկրից, ապա էլ ինչո՞ւ էին մարդկանց հույսով անում, թե շաքարի ճակնդեղ ցանեք, իրացնելու հետ կապված խնդիր չեք ունենա: Հիմա իր ողջ ապագան այդ ճակնդեղի հետ կապած հայ գյուղացին ի՞նչ է անելու ստացված բերքը, ինչպե՞ս է փակելու բանկային վարկերի տոկոսներն ու հետն էլ ապրելու այն պարագայում, երբ մի ողջ պետություն՝ սեփական առաքելության ելակետ է ընդունում, դիցուք, Սամվել Ալեքսանյանի բիզնես շահը: Մի՞թե, իրոք,  հնարավոր չէ շաքարի արտադրության մեջ գոնե մասնակիրորեն ներգրավել նաև տեղական հումքը, թե՞ Ալեքսանյանը կնեղանա ու հաջորդ ընտրություններին էլ փող չի բաժանի...

Ցավոք, հայաստանյան գյուղատնտեսությունում ստեղծված փակուղային իրավիճակը հանգեցնում է այն մտքին, որ հետզհետե Իգնատի Առաքելյանի կողմից զբաղեցրած պաշտոնը դառնում է ավելորդ, գյուղնախարարությունն է դառնում պորտաբույծ կառույց, որը, բացի կողքից իրավիճակին հետևելուց, ուրիշ ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Հարց՝ հանրությանը. իմաստ ունի՞ արդյոք հարկատուներիս հաշվին պահել մի կառույց, որի ղեկավարի կյանքի առաքելությունը առկա խնդիրների գոյությունը ոչ թե դադարեցնելն է, այլ արդարացնելը: Կարծում ենք՝ անիմաստ է...

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումով
Ամենադիտված