Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԴորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաեւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: