«Փաստ». «Գիտության պետական կոմիտեն խախտել է գիտնականների իրավունքները». գիտնականները ստորագրահավաք են սկսել
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11–ի հրամանով սահմանափակում է մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը:
Այս որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել որոշ գիտական կենտրոններում ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն երեկվա որոշմամբ «խիստ վնասակար է համարել Հայաստանում գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի` արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը (Հավելված ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի «11» մայիսի 2017 թ. թիվ 26–Ա հրամանի)»:
Ըստ գիտնականների՝ «հաշվի առնելով այն փաստը, որ ըստ դրամաշնորհի պայմանների` «Ղեկավար չի կարող լինել խմբի անդամներից մեկի վարչական ենթակայության տակ գտնվող անձը», 70–ն անց գիտնականները, իրենց գիտական խմբի հետ համատեղ, զրկվում են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու հնարավորությունից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված աշխատելու իրավունքին` այն մասամբ սահմանափակելով»: Ուստի գիտնականները կոչ են արել ԿԳՆ ԳՊԿ–ին չեղարկել «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2018» միջազգային մրցույթում հրավերում առկա վերոհիշյալ դրույթը և չկիրառել այն ապագայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում