Ախուրյան գյուղում մեքենան բախվել է սյանը. կան տուժածներ
ՀասարակությունՀունիսի 2-ին՝ ժամը 12:34-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 62 RR 062 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ղ.-ը (ծնվ. 2001 թ.), Հ. Ա.-ը (ծնվ. 2001 թ.) եւ Ա. Գ.-ը (ծնվ. 2001 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Հ. Ա.-ը եւ Վ. Ղ.-ը տեղափոխվել են Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց։