Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Շոգը սպառնում է նաև բերքին. խնդիրը բոլոր մարզերի կտրվածքով է

Հասարակություն

այաստանում եղանակային բարձր ջերմաստիճանն իր բացասական ազդեցությունը կթողնի բերքի վրա այն առումով, որ հողում եղած խոնավությունն արագ կգոլորշիանա, իսկ բույսի նորմալ կենսունակությունը և զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ոռոգում: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի (+30-ից բարձրի) դեպքում բույսերի աճը կանգ է առնում, ինչը նշանակում է, որ բույսն աճում է օրվա միայն այն ժամերին, երբ ջերմաստիճանը +30-ից ցածր է. դա ազդեցություն կունենա բերքի վրա:

«Անջրդի տարածքներում, որտեղ տեղումներ չեն եղել և ջերմաստիճանը բարձր է, կունենա իր բացասական ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ցորենի հատիկի խոշորության, այնպես էլ հատիկի ձևավորման վրա: Չեմ կարող ասել, որ երաշտ է սպասվում, քանի որ դրա ձևակերպումն այլ է, բայց ամեն դեպքում ունենք լուրջ խնդիր բոլոր տարածաշրջաններում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հիդրոմետից ստացված տեղեկանքի համաձայն, լավն այն է, որ հուլիսի 6-ից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում սպասվում են անձրևներ, իսկ մյուս մարզերում էլ ջերմաստիճանի իջեցում:

Փոխնախարարը նշեց, որ այցելել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մոտ մեկ տասնյակից ավելի համայնքներ, դաշտերում ուսումնասիրություններ կատարել և այս պահին սպասում են, որ տեղումներ լինեն, քանի որ դրանք հիմնականում անջրդի տարածքներ են և տեղումների շնորհիվ որոշակի առումով հնարավոր կլինի բերքը փրկել:

«Իսկ ընդհանուր առմամբ պայմանավորվածություն ունենք, որ բերքահավաքից առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրություն անենք, որպեսզի կարողանանք վնասները գնահատել: Հնարավոր է մեր բնությունն օգնի այդ հարցը կարգավորել: Հարկավոր է մի քանի օր համբերել՝ հասկանալու համար, թե վերջնական ինչ է կատարվում»,- ասաց գյուղնախարարի տեղակալը:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր է նորմայից 5-6 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Իսկ հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում  երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ
Ամենադիտված