Տիգրան Պետրոսյանը` World Open մրցաշարի հաղթող
ՍպորտԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: