Մարադոնային շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում
ՍպորտԼեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում:
Այս մասին տեղեկացնում է France Presse-ը:
Դիեգո Մարադոնան «Նեապոլ»-ի կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել է Իտալիայի գավաթը, Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը: Արգենտինացին «Նեապոլ»-ում հանդես է եկել 1984-1991 թվականներին: