Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը պարտվեց խոշոր հաշվով և լքեց պայքարը
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Սլովան»-ի հետ:
Դաշտի տերերը խոշոր՝ 5:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յակուբ Մարեշը (10', 22', 64'), մեկական անգամ էլ աչքի ընկան Կամպսը (64') և Սեկուլիչը (66'):
Թիմերի միջև առաջին խաղում Սլովակիան ներկայացնող թիմը հաղթել էր 4:1 հաշվով:
Արդյունքում Երևանի ակումբը լքեց պայքարը: