Եվրոպայի լիգա. «Շիրակ»-ը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց պայքարը
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում «Շիրակ»-ը արտագնա հանդիպում անցկացրեց սլովենական «Գորիցա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպման 13-րդ րոպեին մեր թիմի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Պրլևիչը, 34-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կաբան:
54-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կարողացավ հաշվի մեջ առաջ մղել հյուրերին, սակայն խաղավարտին Օսուջին փրկեց սլովենական թիմին պարտությունից:
«Շիրակ»-ը հանդիպումն ավարտեց 9 հոգով. 88-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ռոբերտ Դարբինյանը, իսկ 90+3-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Աղվան Դավոյանը:
Քանի որ թիմերի միջև առաջին խաղում «Շիրակ»-ը պարտվել էր 0:2 հաշվով, հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց սլովենական թիմը:
Լուսանկարը՝ «Շիրակ»-ի ֆեյսբուքյան էջից