Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ալուշտայում:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են հավաքական թիմի առաջատար մարզիկներ: Ընտրանին նախապատրաստվում է Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Այս տարի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այն կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի 26-ին: