Այսօր՝ հուլիսի10-ին, խորհրդարանում ԿԸՀ 2016-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ Հայաստանում կա ընտրական գործընթացը կատարելագործելու կարիք՝ կոչ անելով ընդդիմադիր գործընկերներին՝ առաջարկություններ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում ընտրական գործընթացի կատարելագործման գործընթացը, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ խուսափեն այժմյան խնդիրներից:
Հայաստանում կա ընտրական գործընթացը կատարելագործելու կարիք. Գևորգ Կոստանյան
ПолитическиеԿոստանյանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, նշեց, որ հարկավոր է այն ենթարկել փոփոխությունների. «Փոփոխությունները պետք է լինեն այն չափով, որպեսզի իրավապահ համակարգի գործունեությունը ավելի ներդաշնակ լինի ԿԸՀ-ի կողմից կայացված որոշումների հետ: Այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացվեցին այսօր, քրեադատավարական տիրույթում գտնվող հարցեր են, և իսկապես անհրաժեշտ է, որպեսզի քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը ավելի օպերատիվ, արագ իրականացնեն գործընթացները, որպեսզի ընտրական պրոցեսի ընթացքում, ընտրական վեճերի լուծման ժամանակ ստեղծեն անհրաժեշտ բազա»,- ասաց նա: