Ապրիլյան պատերազմի որոշ կամավորականներ հիմա փորձում են մեր քթերից բերել մեկ անգամ Արցախում լինելու հանգամանքը
ԲլոգոսֆերաԿիլիկիա Հայաստան (Կիլիկիան) ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախյան պատերազմի ժամանակ մի խումբ ձևավորվեց, որին այդ ժամանակ անվանում էին «ասֆալտի ֆիդայի»: Այս տեսակը մի անգամ հասնում էր Արցախ ինչ-որ գործով ու դրանից հետո երբեք Արցախ ոտք չէր դնում, բայց իր բնակավայրում մարդկանց քթից էր բերում իր այդ մեկ անգամ Արցախում լինելու հանգամանքը: Օրվա ցանկացած ժամին՝ գիշեր, թե ցերեկ, իրենց թայֆով կարող էին կրակել կամ խրախճանք կազմակերպել թաղում, քաղաքում ու, ընդհանրապես, իրենց բնակավայրում:
Ապրիլյան պատերազմից հետո նկատում եմ նման միտում: Որոշները, ովքեր կա՛մ կամավոր են մեկնել, կա՛մ հենց պարտադիր զինծառայության մեջ են եղել, հիմա փորձում են մեր քթերից բերել: Ամեն քայլափոխի իրենց ամբարտավանությունը փորձում են սղացնել «ապրիլյանի մասնակից» լինելու անվան տակ:
Տղերք, անուն ձեռք բերելը շատ դժվար է, բայց առավել դժվար է այն պահելն ու պահպանելը: Մարտի դաշտում ձեռքբերվածը հանկարծ չկորցնեք թիկունքում, այն թանկ պահեք...