00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները«Ռեալ»-ը հաղթեց 6:0 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ, լուսանկարներ)Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան ԲոաթրայթըԼուսանկարներ. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»- մարզումներին Գույժ` Գագիկ ՄինասյանիցՖուտբոլիստները նստադուլ են սկսել խաղի ժամանկ (տեսանյութ, լուսանկարներ)Հայկական ֆուտբոլում իշխանափոխությո՞ւն է սպասվում...Գեղեցիկ գոլ՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում (տեսանյութ)«Գլխից բռնելու փոխարեն պոչից են բռնում»Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:


2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:


 Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազեն և ռազմամթերք:


Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:


Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:


2016 թվականի հուլիսի 17-ից իրավապահ մարմինները ՊՊԾ գնդին հարակից տարածքներում օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործությունների բացահայտմանը, նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ժամանակավորապես սահմանափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը Երևան քաղաքի Մովսես Խորենացի և հարակից փողոցների որոշ հատվածներում:


Ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:


Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթին, վերջինիս խնդրել է գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:


Նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, համարելով, որ իր ծրագիրն իրագործելի է, նույն օրը Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը և այլ անձինք հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է, որ մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:


Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները, հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող վերը նշված հատուկ միջոցառումների մասին, միասնական դիտավորությամբ անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ, բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել են Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ նրանք բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ են կատարել՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Կրակոցների հետևանքով ոստիկանության մեկ ծառայող հրազենային ծանր մարմնական վնասվածք է ստացել, ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում, վնասվել են ոստիկանության զորքերին պատկանող գույքը, Սարի թաղի տներից մեկը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:


Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ներկայացուցիչները բանակցությունների միջոցով զանգվածային միջոցառման մասնակիցներից պահանջել են հեռանալ այդ տարածքից, հորդորել են գնալ Ազատության հրապարակ կամ Խորենացի փողոց, բազմիցս պարզաբանել, որ այդտեղ մնալն անվտանգ չէ մարդկանց կյանքի ու առողջության համար և Սարի թաղից հեռանալու համար ժամանակ են տվել: Նշված օրինական պահանջը չի կատարվել. Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հավաքված բազմությանը, նրանց իսկ անվտանգությունից ելնելով, Սարի թաղից չեն հեռացրել: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում  հավաքված բազմության մի մասն ընդհուպ մոտեցել է ոստիկանության զորքերի ծառայողներին և քարեր նետել վերջիններիս ուղղությամբ:


Հավաքված բազմությունը հետզհետե ավելի ագրեսիվ է դարձել, չի ենթարկվել տարածքն ազատելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջին, անտեսել իր իսկ անվտանգության ապահովմանն ուղղված իշխանության ներկայացուցիչների կողմից ձեռնարկվող քայլերը և ժամը 22:30-ի սահմաններում շարունակել է զանգվածային անկարգությունների կատարումը, որոնք ուղեկցվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով, զինված դիմադրություն ցույց տալով, նրանց գույքի ոչնչացմամբ և վնասմամբ: Այդ ընթացքում Անդրիաս Ղուկասյանը ղեկավարել է հավաքված բազմությանը, ավելին՝ հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա:


Զանգվածային անկարգության մասնակիցները, իրականացնելով կազմակերպիչների հանցավոր դիտավորությունը, տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ՀՀ ոստիկանությանը և քաղաքացիներին պատկանող գույքը:


Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:


Նման պայմաններում Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:


Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:


Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 86 անգամ

Լրահոս
22 Նոյ
Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները«Ռեալ»-ը հաղթեց 6:0 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ, լուսանկարներ)Նա կորցրել էր իր շանը և խնդրում է օգնել․ իսկ դուք լուսանկարի վրա նկատեցի՞ք շանը Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար Տեսանյութ. Հայկ Մարությանին թույլ չեն տվել գնալ իր տունԱռավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի Ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էԲասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան ԲոաթրայթըԼավ է ուշ, քան երբեք Նոր սեքսուալ սովորություններ են առաջացել երիտասարդների շրջանում. գիտնականներ (մեծերի համար) «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունն ընդունել է, որ հաղորդումներից մեկում Հայաստանի և ՀՀԿ-ի հասցեին ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մեկ փաթեթի մեջ դիտարկելու Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով Տեսանյութ. տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ ցուցանակներԼուսանկարներ. այս հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 15 000 դոլար է․ տեսնելով՝ ինչ տեսք ունի այն՝ հասկանում ես, թե ինչու Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը Տեսանյութ. ծնողները որդու ծննդյան օրը մերկապարուհի են կանչել տուն, ով պարում է ընտանիքի անդամների ու փոքր երեխայի ներկայությամբՋրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ Սարսափելի մահ. 5 տարեկան աղջնակին գտել են լվացքի մեքենայի մեջ. armeniasputnik.am Քաղաքապետարանը Երևանը զբոսաշրջիկների համար ձմռանն էլ ավելի հետաքրքիր դարձնելու ծրագրեր կմշակի Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելԱռաջին անգամ Գյումրիում հանդես կգա հայտնի ջազմեն Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով ՀՀ ՄԻՊ-ը և ԱՄՆ դեսպանը համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել Լուսանկարներ. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»- մարզումներին Գույժ` Գագիկ ՄինասյանիցԼուսանկար. խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզումԵրևանում կայանալիք համաժողովը խորհրդանշում է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության բարձր մակարդակը. ՀՀ ԱԳ նախարար Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ Երևանում կկայանա Հայաստանի կողմից GRECO-ի հակակոռուպցիոն առաջարկությունների իրականացման հարցերով համաժողով Լուսանկար. Դիանա Ակոպովնայի «թանկարժեք» սուտն ու «գլուխ գովալը» Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին Մերկ մոդելը խանութ Է գնացել նկարված հագուստով «Երթուղայինից իջնելու ժամանակ հասկացա, որ մոռացել եմ դրամապանակս․․» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների Ֆուտբոլիստները նստադուլ են սկսել խաղի ժամանկ (տեսանյութ, լուսանկարներ)ՍԴ-ն միջազգային 3 պայմանագրերի գործով որոշում կայացրեց Արցախի պետական նախարարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին Հայկական ֆուտբոլում իշխանափոխությո՞ւն է սպասվում...Գեղեցիկ գոլ՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում (տեսանյութ)Սերժ Սարգսյանը բացել է «Պիվի Հակոբ»-ի գործարանը (լուսանկարներ)Փաստաբանն անձամբ ստացել և դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել 470.000 դրամ կաշառք«Գլխից բռնելու փոխարեն պոչից են բռնում»Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբՅոլյանը կպատժի՞ ինքն իրեն...ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան. «Այս գիշեր» Ֆուտբոլիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Ամենադիտված
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտ. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում (լրացված) ԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինՈղբերգական դեպք Արմավիրում. 80 ամյա ծերունին սարսափելի կերպով ինքնասպանություն է գործել և թողել գրություն Գլխավոր շտաբի պետի շքեղ առանձնատունն ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենան. ինչպես է ապրում Մովսես ՀակոբյանըՏեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է Լուսանկար. Նազենի Հովհաննիսյանն առանց կրծկալի լուսանկար է հրապարակել Արտակարգ դեպք Երևանում. կան վիրավորներ
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան Տեսանյութ. «Խղճա դու ինձ». Անահիտը ստիպեց արտասվել «Ձայն»-ի ժյուրիի անդամներին Քրեական հեղինակությունն ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել. մարզպետ
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՍամվել Կարապետյանը գրավում է Երևանը...