Նաոմի Քեմփբելը սիրավեպ է սկսել 61-ամյա միլիոնատիրոջ հետ
Նաոմի Քեմփբելը սիրավեպ է սկսել եգիպտոսցի 61-ամյա միլիոնատիրոջ հետ: Ըստ բրիտանական The Sun-ի՝ ծխախոտային մագնատ Լուի Քամիլյերիի հետ 47-ամյա մոդելի հարաբերությունները մի քանի ամիս առաջ են սկսվել: Նրանք առայժմ գաղտնի են հանդիպում, բայց զույգին արդեն հասցրել են տեսնել Լոնդոնի մի քանի հայտնի ռեստորաններում:
Լուի Քամիլյերիի կարողությունը 200 մլն դոլար է գնահատվում։ Նա Philip Morris International ընկերության նախկին նախագահն է:
Ներքին աղբյուրները պնդում են, որ նրան ու մոդելին մտերմացրել է ընդհանուր հետաքրքրությունը՝ «Ֆորմուլա 1»-ը:
«Նաոմին եւ Լուին գաղտնի հանդիպում են արդեն մի քանի շաբաթ: Նրանք սիրահարված են միմյանց: Նաոմին չի սիրում, երբ հայտնի է դառնում իր սիրավեպերի մասին: Հիմա նրանք շատ մտերիմ են»,- հայտնել են պարբերականի ներքին աղբյուրները: