00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական10 ժամանոց սանկցիա՝ դատարանին արհամարհելու համարՄարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան ՄարտիրոսյանՄեկ տարվա վաղեմության բռնաբարության ահազանգԿադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունումԱրտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահին՝ ինչ վիճակ է տիրում իր ոլորտումԼոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտՔուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետներիՀին նմուշի անձնագրերի ժամկետն այլևս չի երկարաձգվիԻ՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար

Իմ հանդեպ անօրինականություն է կատարվել. ՍԱՊԾ աշխատակցի բաց նամակը Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Ձեզ է գրում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Նահապետի Մանթաշյանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել եմ քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։

Ինձ հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։

Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։

Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը և ասաց, որ գործուղում կձևակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։

Սակայն ես ներկայացա աշխատանքի և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը։

Ես բազմիցս զանգել եմ համապատասխան կադրերի բաժին գաղտնաբառի և մուտքանվան համար, սակայն ինձ պատասխանել են, որ ներքին կարգով արգելվել է ինձ տրամադրել աշխատանքային անհրաժեշտ գործիքները։ Քաղաքացիական ծառայության օրենքին համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճանը տրվում է փորձաշրջանի ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում, ինձ աշխատանքի ընդունելու հրամանում տրվել էր մեկ ամիս փորձաշրջան, հետևաբար առավելագույնը հուլիսի 4-ին պետք է տրվեր համապատասխան դասային աստիճանը, որը մինչ այսօր չի տրվել։

Հուլիսի 4-ին Սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան» ՍՀԿ միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը արձակուրդի դիմում է ներկայացրել, որից հետո նրան կանչել են Երևան և դիմումում ավելացրել, որ նա իր կնիքը հանձնի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Է․ Ծառուկյանին, նշեմ, որ այդ դեպքում Գոգավանի մաքսակետով ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները չէին կարող ստանալ սերտիֆիկատ։ Հաշվի առնելով գյուղմթերքների ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չի կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, ես իմ մտահոգության վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։

Զեկուցագիր ներկայացնելուս հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գամ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Ինձ ասվեց, որ հակառակ դեպքում իմ նախկին գրված դիմումը կդնեն շրջանառության մեջ, իսկ ես պատասխանեցի, որ դիմումս առանց ամսաթվի է և անցել է մեկ ու կես ամիս և օրենքով չեն կարող առանց ինձ դիմումս դնել շրջանառության մեջ։

Հուլիսի 9-ին վատառողջ լինելու պատճառով դիմել եմ Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց, և ինձ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և բացվել անաշխատունակության թերթիկ։ Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն։ Ցանկանում եմ նշել, որ ես լինելով վատառողջ, չեմ գրել և չէի էլ կարող գրել դիմում և ներկայացնել Ծառայություն։ Վերոգրյալի արդյունքում խնդրում եմ Ձեր միջամտությունը իմ հանդեպ կատարված անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու կապակցությամբ։

դիտվել է 1428 անգամ

Լրահոս
20 Հուլ
Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական10 ժամանոց սանկցիա՝ դատարանին արհամարհելու համարՄարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան ՄարտիրոսյանՅուրգեն Կլոպը չինացի փոքրիկներին ցուցադրել է իր խոհարարական հմտությունը (լուսանկարներ)Մեկ տարվա վաղեմության բռնաբարության ահազանգԿադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունումԱրտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահին՝ ինչ վիճակ է տիրում իր ոլորտումԼոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտՔուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետներիՀին նմուշի անձնագրերի ժամկետն այլևս չի երկարաձգվիԻ՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համար«Ես քո մաման…». Հայե՞րն են ծեծել և նվաստացրել ադրբեջանցի ֆանատներին՝ ոտնատակ անելով պետական դրոշը 1in.amՀայաստանի հեծանվորդների արդյունքները Եվրոպայի առաջնությունումՀայաստանը միանում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու Վաշինգտոնի համաձայնագրին Ծխախոտը գետնին գցեցիր՝ կտուգանվես 16 հազար դրամովՀայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններումՌոբերտ Քոչարյանը շնորհավորեց Բակո Սահակյանին1 զոհ, 5 վիրավոր. վթար Շիրակի մարզում«Բարսելոնա»-ն քնել է. «Ռեալ»-ը գերիշխում է խաղային բոլոր ասպեկտներում. ՉավիՀայաստանը հայտարարելու է միասնական երթուղային ցանցի ստեղծման միջազգային մրցույթՍենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշելԻնձ չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում «Չելսի»-ում. Մոուրինյուն՝ Մորատայի տեղափոխության մասինՎարչապետի նոր նշանակումըՌուսաստանը խախտում է ԵՏՄ պայմանագիրըՖիրդուսցիների պահանջը վարչապետիցՆոր կարգ՝ խոշոր խաղատների համարԼապշինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկմանՓաստաբանները կրկին հրաժարվեցին բացել իրենց պայուսակներըԹրամփը երրորդ անգամ է բանակի նախարարի պաշտոնի թեկնածու առաջադրելՄեկ ամիս հետո պետք է այս անթույլատրելի իրավիճակը բացառել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործովԳյումրիում գիշերը կրկին դանակահարություն է եղելՄիհրան Հարությունյանը բուժզննում է անցել. վրահատությունն այսօր է (տեսանյութ)Մատենադարանի ողջ հարստությունը կդառնա պետության բացառիկ սեփականությունԲասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտվել է Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը հաստատվեցՄխիթարյանը «Մանչեսթեր Սիթի-ի, «Ռեալ»-ի, «Բարսա»-ի դեմ կայանալիք խաղերի մասին Ճգնաժամ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի ԱԳ նախարարն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել ԲեռլինԹուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԴանակահարված հոգեբանը մահացել էԱստղագուշակ՝ հուլիսի 20-ի համարԱրցախի ՄԻՊ-ը ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի անդամներինՕրվա խորհուրդը«Հրապարակ». Դաշնակցությունը միջնորդել է Սերժ Սարգսյանի մոտ. վերջինս ընդառաջել է «ՀԺ». Հերոսի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. նրան 1000 դրամների հիմնադրամ ուշ են ընդգրկել «Հրապարակ». ՊԵԿ-ից հերքում էին, թե «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ«Փաստ». Վարչապետի 26–ամյա օգնականը միայն մեկ գույք է հայտարարագրել«Հրապարակ». «Սոցապի Լալայի տղայի» պաշտոնը իջեցրել ենՏեսանյութ. սրբապղծություն է կատարվել. վանահայրն իրեն անուղղակի մեղավոր է համարում
Ամենադիտված
Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի թիկունքը…Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՕդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Նոր կարգ՝ Ռուասաստանից Հայաստան գալու համարՏեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էրԾանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)Լոռվա անեկդոտների թոփ տասնյակ