Արագածոտնի մարզպետն ազատվեց պաշտոնից
PoliticalՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
Այն կառավարությանը ներկայացրեց Գյոզալյանի կուսակից` Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Ըստ կառավարության` Գաբրիել Գյոզալյանը մարզպետի պաշտոնից ազատվում է իր սեփական դիմումի համաձայն: