45-ամյա տղամարդն ասել է, որ ինքնասպան է լինելու. որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերվել է ծառից կախված
Emergency CaseԵրեկ՝ հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն է:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմեն Բ.-ն մինչև ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, և որոշ ժամանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: