00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մարիա Շարապովան և Porsche-ն (լուսանկարներ)Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը ՀայաստանՄկոն, Սիրուշոն, Արամեն՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամԻնչու է թանկացել միսը. արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն ենՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբԱշխարհի գավաթ. Արոնյանի արդյունքը թայ-բրեյքումՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր ԹովմասյանինՈւկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձըԲա ինչի՞ համար ենք դպրոցներ փակում․․․

Բաբայանը ներգրավված է եղել հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ շրջանառելու փորձի մեջ. ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել (տեսանյութ)

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

2017 թվականի մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռ.Ա.-ի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու վերաբերյալ:

2017 թվականի մարտ ամսին Ռ.Ա.-ն ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն ՀՀ է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում, այնուհետև Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:

2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու և դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է:

Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում նույն երկրում կալանավորված Ռ.Ա.-ն 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ է ներկայացրել Հայթաղ գյուղում պահվող ևս մեկ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով, որի փորձաքննությամբ հաստատվել է, որ այն ևս պիտանի է գործածության համար և հանդիսանում է ռազմամթերք: 

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Հանցանքների կատարումը վկայող բավարար ու փոխկապակցված՝ ՀՀ-ում, ՌԴ-ում և  Վրաստանում իրականացված շուրջ 100 հարցաքննության, խուզարկությունների, հեռախոսային խոսակցությունների վերահսկման, Հայաստանում և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Շվեյցարիայում կատարված տարաբնույթ փորձաքննությունների, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին և ֆինանսական հաստատություններին ուղղված հարցումների, ինչպես նաև քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված հավաստի ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Չնայած հայտնաբերված ռազմամթերքը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զինված ուժերի հաշվառումներով չի անցել, ավելին` ստացված պատվերի իրականացման համար Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը հետևողական միջոցներ են ձեռնարկել Վրաստանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ փոխադրելու ուղղությամբ, Հրաչյա Մայիլյանին փոխանցված ռազմամթերքը Ռ.Ա.-ն ներկայացրել է որպես մաքսանենգ եղանակով Վրաստանից տեղափոխված, այնուամենայնիվ, հաշվի առնելով հետագա նախաքննությամբ միանշանակ հաստատված՝ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը պատվիրատուներին փաստացի ՀՀ տարածքում հանձնված լինելու հանգամանքը, ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվել են հօգուտ մեղադրյալների, և ՀՀքրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց առաջադրված մեղադրանքները վերացվել են:

Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով:

Վերը հիշատակված մեղադրյալների վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքներին առնչություն ունեցած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապօրինի շրջանառության մեջ գտնվող ռազմամթերքը ՀՀ տարածք տեղափոխելու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 2100 անգամ

Լրահոս
21 Սեպ
Մարիա Շարապովան և Porsche-ն (լուսանկարներ)«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արցախ»-ինՆախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը ՀայաստանՄկոն, Սիրուշոն, Արամեն՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամԻնչու է թանկացել միսը. արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն ենՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբԱշխարհի գավաթ. Արոնյանի արդյունքը թայ-բրեյքումՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր ԹովմասյանինՈւկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձըԲա ինչի՞ համար ենք դպրոցներ փակում․․․Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումԳերմանիայում բացվել է Ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche ZeitungԸնտրվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահԿարապետյանը անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին Ռոնալդուն՝ ընդդեմ «Բետիս»-ի (տեսանյութ)Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունՎերնիսաժի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը շուտով դուրս կգրվի հիվանդանոցիցՍերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել Հռոմի Պապից, Դոնալդ Թրամփից, Էլիզաբեթ 2-րդից, Սի Ծիփինից Դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով երեխայիս հեռացրել են ԵՊՀ-ից. ուսանողի ծնողԷդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվելՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի վերջնական ձևաչափըԳործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդՆալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել ԳրիգորյանՀնարավոր է անգլիական ֆուտբոլն ավելի լավը դառնա առանց Անգլիայի լիգայի գավաթի. ՄոուրինյուԵռասերունդ Երկրապահը՝ Եռաբլուրում (տեսանյութ)Ամենակախյալը՝ անկախների մեջ...Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած փոփոխություն անընդունելի է. Կարեն ՄիրզոյանՀայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»Մեսսին՝ ընդդեմ «Էյբար»-ի (տեսանյութ)Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազը՝ վերջին զինված միջադեպերի մասինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարԷդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանըՄեսսին 5 տուրերում նույնքան գոլ է խփել, որքան ողջ «Ռեալ»-ըՊուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնելՏեսանյութ. «Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան Պոլ Պոգբայի պարը (տեսանյութ)Հզոր, ծաղկող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն ու հպարտությունն է. Բակո Սահակյանի ուղերձը Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել. վարչապետ«Yerevan Open»-ի 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում են աղյուսակըՄիասնությունը մեր անկախության երաշխավորն է. Արման ՎարդանյանՆախագահը, բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» պանթեոնԱնհավանական սարսափելի կադրեր՝ Մեքսիկայի երկրաշարժից (տեսանյութ)Նավթի գներն աճել ենԱնկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձըԱնկախ Հայաստանը 26 տարեկան է․ շնորհավոր տոնդ, Մա՛յր Հայաստան… (տեսանյութ) «Ժողովուրդ». Եզդիները պահանջում են դպրոցում ուսուցանել եզդերենՕրվա խորհուրդը«Ժամանակ». Կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում«Ժամանակ». Ուշագրավ պրակտիկա. Կառավարությունը վաղը կորոշի այսօրվա «սալյուտին» 11 մլն հատկացնել
Ամենադիտված
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.amՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներՎերնիսաժում տեղի ունեցած կրակոցների մանրամասներն ականատեսի աչքով. Armlur.am (տեսանյութ, լուսանկարներ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.am
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտան