00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաստաբան է ձերբակալվելՈրոշվել է ուսանողների հետ կլոր սեղանի վայրն ու ֆորմատը. Ազատություն Եգիպտոսում երգչուհուն «խոստումնալից» կերպով բանան ուտելու համար ձերբակալել ենԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինՄետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.comԱռաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Տեսանյութ. «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցումՕրվա խորհուրդըԻրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ«Ատլետիկո»-ն ու «Ռեալ»-ը չպարզեցին հաղթողին (լուսանկարներ)

Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 14-ին մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, և ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում և´ ստեղծվող հնարավորություններին, և´ ռիսկերին: «Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, և մեզ համար շատ ակտուալ է հասկանալ և ձևակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, և մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու և առավել ևս դրա դրական արդյունքներից և հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։

Ակնհայտ է, որ զարգացման հետևանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, և տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաև այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն։

Մենք ունենալու ենք նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար: Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, և կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաև ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր և բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ ևս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում», – ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է այս ուղղությամբ կառավարության ծրագրերին և անելիքներին. «Համապատասխան միջավայր ձևավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը և էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը և նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում և հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաև հնարավոր օգուտները ձևավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում՝
1. վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ և երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը և նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար,
2. մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար,
3. ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով,
4. ինովացիոն էկոհամակարգի ձևավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները և նպաստել գիտելիքների առևտրայնացմանը,
5. խթանելու ենք գիտության և մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առևտրայնացումը։ Սա թերևս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է,
6. հստակ հասկանալով և գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության և մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր և իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ և´ Հայաստանից, և´ սփյուռքից, և´ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ և բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և լուծումներ,
7. վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաև զեկույցով նշված մետահմտությունները,
8. արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները,
9. վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության և մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության և թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաև ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձևակերպում և խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, և այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»:

Վարչապետը նշել է, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Կարեն Կարապետյանը հորդորել է գործարար և գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին և զարգացման ուղղություններին: «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք», – ասել է կառավարության ղեկավարը:

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը» համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը և Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ այն նպատակ ունի նպաստել պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձևավորելու և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար: Զեկույցը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների և ֆինանսավորման ուղղություններով:

դիտվել է 257 անգամ

Լրահոս
19 Նոյ
Օրվա կադր. «Փառանձեմն ու Թագուհին ողջ գիշեր սեքս էին անում»Փաստաբան է ձերբակալվելՈրոշվել է ուսանողների հետ կլոր սեղանի վայրն ու ֆորմատը. Ազատություն Սիրիայի հարցով բոլոր հարցերը քննարկել ենք. ԼավրովԱյն, ինչ տեսա Մարմաշենում այլ կերպ անվանել, քան խոզանոց, խոզություն, անկարող եմՎահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Մետրոյում զենքով ու դանակով երիտասարդ չի եղել. ոստիկանությունԵգիպտոսում երգչուհուն «խոստումնալից» կերպով բանան ուտելու համար ձերբակալել ենԱրգենտինայի ռազմածովային ուժերն ստացել են ազդանշաններ, որոնք կարող էր տալ կորած սուզանավըԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինԵրևանում բացվել է նվերների և ամանորյա զարդարանքների խանութ-սրահ (լուսանկարներ)Տեսանյութ. Վարսավիրանոցում «Մի գնա» երգի տակ կտրում են Սպիտակցի Հայկոյի մազերը` չճանաչելով նրանԼուսանկարներ. Սոֆի Մխեյանը՝ շքեղ ու գայթակղիչ տեսքով Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.com«Շումախերական» ավտովթար Արագածոտնի մարզում. վթարի վայր էր ժամանել Աշտարակում հայտնի «Բիչոկ-Թրիքը»39-ամյա գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Տեսանյութ. Նազենի Հովհաննիսյանը Դուբայում մասնակցել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Տեսանյութ. համացանցում հայտնվել է «թռչող ռադար»-ի առաջին թռիչքըՍպանություն՝ Վանաձորում. Կասկածյալի ինքնությունը պարզվել էՈ՞վ կարող է դառնալ կնքահայր և ինչու կինը չի կարող լինել կնքամայրInstagram-ում ամենահայտնի ճանապարհորդ-զույգը՝ Գեղարդի վանքում «Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է». Արմեն ԱշոտյանՏեսանյութ. «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է, հատկապես ինտելեկտուալ զրույցումԱստղագուշակ նոյեմբերի 18-ի համարՕրվա խորհուրդըԻրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ«Ատլետիկո»-ն ու «Ռեալ»-ը չպարզեցին հաղթողին (լուսանկարներ)Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտիցԿալիֆոռնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվելԲուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբումԱրգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքներըԱրոնյանն ու Վաշիե-Լագրավ կիսեցին միավորըՈւկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ, լուսանկարներ)53-ամյա Մոնիկա Բելուչին հրապարակել է լուսանկար, որում ամբողջովին մերկ էՎթար՝ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկում«Միսս Աշխարհ 2017». հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչը (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը 1 օրում 10 միլիոն դոլար է վաստակելՄարզպետի գործերը վատ են. նա աստիճանաբար սննկանում էԱրտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրիցՀունահռոմեական 5 ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների՝ աշխարհի առաջնությունումՀունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-իՊայքար՝ հանուն ոսկու...Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով
Ամենադիտված
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Հայուհինե՛ր, զգոն եղեք. Ելենա Եսենինան Աշոտի հետևից եկել է չքնաղ Երևան (տեսանյութ, լուսանկարներ) Երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտ. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում (լրացված) Տեսանյութ. օլիգարխիան ժամանում է վարչապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորան Կարևոր շրջադարձ Հայաստանի համար...Տեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել Կես միլիոնի փոխարեն 200000. ովքե՞ր կգայթակղվեն առաջինը
Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան Տեսանյութ. «Խղճա դու ինձ». Անահիտը ստիպեց արտասվել «Ձայն»-ի ժյուրիի անդամներին Քրեական հեղինակությունն ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել. մարզպետ
Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումԳեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումՍամվել Կարապետյանը գրավում է Երևանը...Լիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար)