Մխիթարյանը՝ դերասան Դոմինիկ Մոնահենի հետ հանդիպման մասին (լուսանկար)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մանչեսթերյան թիմին մարզումների ժամանակ հյուրընկալվել են հոլիվուդյան հայտնի դերասնուհի Ջուլլիա Ռոբերտսը և «Մատանիների տիրակալը» ֆիլմից հայտնի Դոմինիկ Մոնահենը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել Մոնահենի հետ և նշել.
«Հրաշալի է ձեզ հանդիպելը»: