00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Օշականում ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվածը Այդին Մորիկյանի եղբայրն է«ՀԺ». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը«Առավոտ». Նախկին զոքանչին կացնահարողը բողոքում է, որ նախկին կինն է իրեն վնասել «Հայկական ժամանակ». Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են«Հրապարակ». Հովհաննես Սահակյանը մասնակցել է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանըՈրեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից. Կարեն Կարապետյանն ասում է, թե հետևություններ կանենՍոչիում այրել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկԻնքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մարզումների գնալիս (լուսանկարներ)

Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի թիկունքը…

Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման քննում է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որն, ինչպես հայտնի է, դեռևս նախորդ տարվա նոյեմբերին էր ստորագրվել:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ սույն նախաձեռնությունը հայ իրականության մեջ բավական պարադոքսալ արձագանքների արժանացած երևույթ է: Հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ առաջացած զգուշավոր վերաբերմունքը պարարտ հող էր ստեղծել՝որաշակի շրջանակների կողմից հնչեցնելու հստակ մտավախություններ,թե  զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը Հայաստանի համար ճակատագրական պահին կարող է ծառայեցվել հենց մեր դեմ. բավական մեծ աղմուկ էր բարձրացել հատկապես զորքերի հրամանատարության շուրջ՝ այն հարցի, թե պատերազմական իրավիճակում ում անմիջական հրամանատարության ներքո է գործելու այդ զորախումբը:

Արդարացիորեն նշվում էր,որ այս համաձայնգիրը չի տարածվելու Արցախի վրա,ու եթե հանկարծ ադրբեջանական կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակում լինի, այս համաձայնագիրը չի գործելու,ու հայկական կողմը  միայնակ է մնալու թշմնամու հետ: Բացի սա՝ ընդդիմախոսները նշում էին,որ այս ամենի արդյունքում Հայաստանը կորցնելու  է իր ինքնիշխանությունը հատկապես ռազմի դաշտում՝ պայմանավորված ռուսական կողմի հետ համապատասխան գործողությունների պարտադիր կոորդինացմամբ: Նույնիսկ կային կարծիքներ,թե սա յուրատեսակ դավադրություն է Հայաստանի դեմ, որի նպատակը մեր երկիրը մանրադրամի վերածելն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Իրականում, սակայն, խնդրի օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ մտավախություններն ուռճացված են ու ոչ հիմնավոր:

Նախ՝ այն մասին,թե ինչ է իրենից ենթադրում այս համաձայնագիրն՝ առհասարակ. նպատակն,ըստ էության, մեկն է՝ ապահովել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգությունը՝ մի բան, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է Հայաստանի համար:  Միավորված խմբավորման հիմնական խնդիրներն են լինելու  ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը, և այս ամենը միացյալ հրամանատարության ներքո:

Այն,որ Անդրկովկասում այժմ ստեղծված իրավիճակը հեռու է ռազմաքաղաքական տեսանկյունից բարվոք համարվելուց,երևում է նույնիսկ անզեն աչքով: Ընդ որում ՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ՀՀ-ն ու ՌԴ-ն միակ կողմերն են,որոնք,ելնելով իրենց շահերից, իրապես շահագրգիռ են: Ի դեպ՝ խաղաղության պահպանման հարցում ՌԴ-ն Հայաստանից ոչ պակաս շահագրգիռ կողմ է այսօր՝պայմանավորված նախևառաջ սեփական շահերով:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՌԴ Պետդումայում հայտնված համապատասխան օրենքի նախագիծն իրականում նպաստելու Հայաստանի առջև ծառացած անվտանգության խնդրի լուծմանը՝հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը: Նախ՝ ակնհայտ է,որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոնի հզորացումը հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է հենց Ռուսաստանին. ռուսները համոզվեցին, որ  Ալիևի «չվանին ցախ դնելը» կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Մոսկվայի համար: Հետևաբար՝ ասել,թե ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է զորքերի միավորված խմբավորումը դուրս բերել հենց մեր դեմ,մեղմ ասած՝ ֆանտազիայի ժանրից է: Հետևաբար՝ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն ում ձեռքում կլինի, այն չի կարող ծառայեցվել ընդդեմ հայկական շահերի, որոնք անքակտելիորեն շաղկապված են ՌԴ ազգային շահի հետ Անդրկովկասում:

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանն,ապա պետք է նշել,որ համաձայնագիրը թեպետ չի տարածվում կոնկրետ Արցախի վրա, սակայն միանշանակորեն նպաստում է դրա անվտանգությանը. Արցախի անվտանգության երաշխավորն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունն է, ու եթե Հայաստանն ինքը պաշտպանված է բոլոր կողմերից,ինչն ամրագրված է պայմանագրում,ապա դա մեզ երաշխիքներ է տալիս՝ ազատորեն աջակցելու Արցախին: Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին պնդումներին, ապա պետք է արդարացիորեն նկատել,որ Հայաստանն այսպես թե այնպես ինքնիշխան չէ ու ոչ թե այն պատճառով, որ ասենք մեզ վրա գերիշխանություն է  հաստատել Ռուսաստանն ու խեղդում է,այլ որովհետև գլոբալիզացված աշխարհում,ուր մեր կարգի երկրները զուտ օբյեկտիվորեն որևիցե հարցում չեն կարող ունենալ ռեալ ինքնիշխանություն,Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով պետությունը զուտ օբյեկտիվորեն ի վիճակի չի կարող լինել ավելորդ հավակնություններ ունենալ:Պարզապես՝ հարցն ընդամենն այն է,թե որ երկիրը որ կենտրոնից է կախված. ՆԱՏՕ-ն չի կարող հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում:

 Հետևաբար՝ այս պայմանագիրը, որքան էլ քննդատվի ու ոմանց կողմից դատափետվի, մեր երկրի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից միմիայն դրական պետք է գնահատել,իսկ հնչող մտավախություններն էլ՝ չափազանցված ու նույնիսկ երբեմն շինծու:

Մի բան հստակ է՝ ՌԴ-ն սրանով հզորացնում է մեր թիկունքը՝ նախևառաջ դիմակայելու Թուրքիայի պլաններին: Իրականում խորքային իմաստով հայ-ադրբեջանական հակամարտությունը հակամարտություն  է ոչ թե Երևանի ու Բաքվի միջև, այլ՝ Երևանի ու Անկարայի. թուրքերը չեն հրաժարվել պանթուրքիստական իրենց նկրտումներից, որոնց դիմակայել  կարելի է միայն Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելով.այս պայմանագիրը լիովին լուծում է վերոհիշյալ խնդիրը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ


դիտվել է 9758 անգամ

Լրահոս
17 Օգոս
Օրվա խորհուրդը«Հրապարակ». Օշականում ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվածը Այդին Մորիկյանի եղբայրն է«Առավոտ». Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում«ՀԺ». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը«Առավոտ». Նախկին զոքանչին կացնահարողը բողոքում է, որ նախկին կինն է իրեն վնասել «Հայկական ժամանակ». Հացիկում ինքնասպան եղած զինվորին զորամասում 7-8 հոգով ծեծել են«Հրապարակ». Հովհաննես Սահակյանը մասնակցել է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը«Ռեալ»-ն՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)Չահաբեկե՛լ ՄոսկվայինHBO ալիքը պլանավորում է նոր սերիալ նկարահանել «Սառույցի եւ կրակի երգը» շարքի մոտիվներովՏեսանյութ. Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեցՈրեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից. Կարեն Կարապետյանն ասում է, թե հետևություններ կանենMotorola-ն ինքնավերականգնվող ապակի է ստեղծել սմարթֆոնների համար Ռուս օլիգարխի ու իր մոդել ընկերուհու շքեղ հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ)Սոչիում այրել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկԱնժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ) Սեպտեմբերի 18-ին մեռելոց է և ոչ աշխատանքայինՀոգսաշատ սեպտեմբերի 140-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետելVictoria’s Secret-ի «հրեշտակները» նոր՝ թեժ ֆոտոշարքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մարզումների գնալիս (լուսանկարներ)11-րդ թռիչքը` դեպի Խոսրովի արգելոցՎախճանվել է դերասանուհի Վերա Գլագոլևան Փաշինյանի պահանջը նախ պետք է լինի օրենքի կիրառումը, ոչ թե նոր օրենք ընդունելը. իրավապաշտպանՈւսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կխաղա «Բարսելոնա»-ի դեմԽոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Ալիևը միայնակ է մնացելՊորտուգալիայում ծառի տապալման հետևանքով 13 մարդ է մահացելԵրկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակըԹուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական Ադիլ ՕքսուզինԽառը մենամարտերի մարտիկը մահացել է մարտից հետոԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններինՏեղեկատվություն Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերի վերաբերյալՄալաթիա-Սեբաստիայում վթարային ջրանջատումներ կլինենԱրոնյանի առաջիկա մրցակիցներըԽաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիՀայաստանին՝ ոչ մի շանս...Ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը«Ռեալ»-«Բարսելոնա». բուքմեյքերական կանխատեսումներԿվճարենք հազարավոր եվրոներ՝ ՄԻԵԴ-ի պահանջը չկատարելու համարԱվարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՈվքե՞ր են խաղում մարդկային կյանքերի հետՍեպտեմբերին ընդառաջ՝ մանկական հագուստի գներն աճել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացելԳերմանիայում է հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթՀայերենը դարձել է Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի երկու հիմնական լեզուներից մեկը
Ամենադիտված
Եղբայրս նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, կինը դրա հետ կապ չունի. Tert.amԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի վուլգար լուսանկարը՝ ծովափիցԱլիևը միայնակ է մնացելՏխուր է, երբ 40 տարեկան Օլգա Այվազյանն ասում է, որ ինքը դեռ աղջիկ է Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Բեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել ՊողոսյանԽաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԿնճռոտ ու սպիտակ մազերով Լուիզա Ներսիսյանը վախեցրել է իր երկրպագուներին (տեսանյութ,լուսանկարներ)