Ջուրը կհասցնեն առաջնագիծ (լուսանկարներ)
ԱրցախԱռաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ:
Այս կարևոր ծրագրի մասին արդեն մի քանի առիթով խոսել եմ: Նախօրեին առաջնագիծ էի մեկնել՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:
Բավականին բարդ տեղանքում հողային աշխատանքներ են տարվում, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ջրի մշտական հոսքը՝ խողովակաշարով, դեպի մարտական հենակետեր տեղափոխելու համար:
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը