00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մարիա Շարապովան և Porsche-ն (լուսանկարներ)Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը ՀայաստանՄկոն, Սիրուշոն, Արամեն՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամԻնչու է թանկացել միսը. արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն ենՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբԱշխարհի գավաթ. Արոնյանի արդյունքը թայ-բրեյքումՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր ԹովմասյանինՈւկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձըԲա ինչի՞ համար ենք դպրոցներ փակում․․․

Հայաստանի ոչ մի բուհ տեղ չի գտել աշխարհի առաջատար համալսարանների ցուցակում, իսկ Ադրբեջանից՝ միանգամից 3-ը

Արգիշտի Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ուշադրություն
QS world university rankings-ը հրապարակել է աշխարհի 900 համալսարանների ցանկը։

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում, որ հրապարակել է կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնը:

Փոխարենը, այս ցուցակում տեղ են գտել միանգամից երեք #ադրբեջանական համալսարաններ: Ճիշտ է, հարևան երկրում գործող այս երեք ուսումնական հաստատություններն էլ QS-ի հրապարակած ցանկի ետնամասում են: #Բաքվում գործող «Կովկաս» համալսարանը ադրբեջանական բուհերի թվում լավագույնն է` զբաղեցնելով համաշխարհային ցանկի 675-րդ հորիզոնականը: Բաքվի պետական համալսարանը 713-րդն է, իսկ ադրբեջանական մեկ այլ ուսումնական հաստատություն` «Խազար» համալսարանը` 737-րդը:

Սրանք բրիտանական կազմակերպության կողմից կազմված ցանկի միակ հարավկովկասյան համալսարաններն են: Վրացական համալսարանները ևս, ինչպես և հայկականները, դուրս են մնացել աշխարհի առաջատար բուհերի ցանկից:

Ուսումնական հաստատությունների վարկանիշային այս աղյուսակը բրիտանացի հետազոտողները կազմում են ամեն տարի՝ հաշվի առնելով մի քանի չափանիշներ` ակադեմիական շրջանակներում տվյալ ուսումնական հաստատության ձեռք բերած հեղինակությունը, դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությունը, արտասահմանցի ուսանողների և դասախոսների թիվը, ինչպես նաև տվյալ համալսարանի համբավը գործատուների շրջանում:

QS World University Rankings-ը բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք է, որը հրատարակվում է բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) ընկերության կողմից։ Մասնագիտացած է արտերկրում կրթության և ուսուցման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1990թ., իրականացնում է կրթության վարկանիշավորման նախագծեր, որոնցից է նաև բուհերի վարկանիշավորման հետազոտությունը։

Սկզբնական շրջանում՝ 2004-2009թթ., ընկերությունն իր վարկանիշային հետազոտությունը հրատարակում էր բրիտանական հեղինակավոր Times Higher Education ամսագրի հետ համատեղ՝ որպես Times Higher Education-QS World University Rankings վարկանիշային հետազոտություն, սակայն 2010թ. նրանց համագործակցությունը դադարեց, և նրանք սկսեցին հրատարակել իրենց սեփական վարկանիշային հետազոտությունները։
Ընկերության վարկանիշավորման մեջ ներառվում են միայն այն բուհերը, որոնք առաջարկում են կրթության բոլոր մակարդակները՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորատուրա (ասպիրանտուրա)։

Բուհի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ցուցչի վրա.

1. ակադեմիական հեղինակություն

2. գործատուների շրջանում հեղինակություն

3. դասախոսական կազմի հարաբերակցությունն ուսանողական կազմին

4. հղումների քանակ

5. օտարերկրյա ուսանողների մասնաբաժին

6. օտարերկրյա դասախոսների քանակ։

QS World University Rankings 2016թ. վարկանիշավորմամբ լավագույն բուհեր են համարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը։ Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում։ Հայաստանի ու Վրաստանի բուհերի չընդգրկվելը թերևս պայմանավորված է կազմակերպության՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ։ Նկատենք, որ այլ վարկանիշային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի և Վրաստանի մասով տվյալներ առկա են։

Վերջերս լույս տեսավ կազմակերպության՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման հերթական՝ 2017-2018թթ. զեկույցը, որտեղ լավագույն բուհերի ցուցակը շարունակել է գլխավորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ստորև ներկայացվում է լավագույն բուհերի տասնյակը.

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

2. Սթենֆորդի համալսարան

3. Հարվարդի համալսարան

4. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ

5. Քեմբրիջի համալսարան

6. Օքսֆորդի համալսարան

7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)

8. Լոնդոնի թագավորական քոլեջ

9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց

10. Չիկագոյի համալսարան

Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում կրկին ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 2-ում։ Ռուսաստանյան լավագույն բուհ է ճանաչվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ զբաղեցնելով ցուցակի 108-րդ դիրքը (ցուցակում ընգրկված է ռուսաստանյան 21 բուհ)։

ԱՊՀ երկրների շարքում բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ղազախստանի բուհերի պարագայում, որոնցից ցուցակում ներառվել է 9 բուհ։ Վերջիններիս մեջ լավագույն արդյունքը Ալ-Ֆարաբի ղազախական ազգային համալսարանինն է (275-րդ դիրք)։

Բելառուսական բուհերից լավագույն արդյունքը Բելառուսի պետական համալսարանինն է՝ 421-430-րդ սահմանային հորիզոնական։ Իսկ ուկրաինական բուհերի շարքում լավագույն արդյունքը Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանինն է՝ 421-430 սահմանային հորիզոնական։

Հ.Գ. Պարզապես ամաչում եմ։ 

դիտվել է 778 անգամ

Լրահոս
21 Սեպ
Մարիա Շարապովան և Porsche-ն (լուսանկարներ)«Ալաշկերտ»-ը հաղթեց «Արցախ»-ինՆախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը ՀայաստանՄկոն, Սիրուշոն, Արամեն՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամԻնչու է թանկացել միսը. արտահանումները Գյուլնազ տատի հեքիաթներն ենՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբԱշխարհի գավաթ. Արոնյանի արդյունքը թայ-բրեյքումՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր ԹովմասյանինՈւկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձըԲա ինչի՞ համար ենք դպրոցներ փակում․․․Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումԳերմանիայում բացվել է Ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche ZeitungԸնտրվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահԿարապետյանը անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին Ռոնալդուն՝ ընդդեմ «Բետիս»-ի (տեսանյութ)Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունՎերնիսաժի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը շուտով դուրս կգրվի հիվանդանոցիցՍերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել Հռոմի Պապից, Դոնալդ Թրամփից, Էլիզաբեթ 2-րդից, Սի Ծիփինից Դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով երեխայիս հեռացրել են ԵՊՀ-ից. ուսանողի ծնողԷդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվելՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի վերջնական ձևաչափըԳործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդՆալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել ԳրիգորյանՀնարավոր է անգլիական ֆուտբոլն ավելի լավը դառնա առանց Անգլիայի լիգայի գավաթի. ՄոուրինյուԵռասերունդ Երկրապահը՝ Եռաբլուրում (տեսանյութ)Ամենակախյալը՝ անկախների մեջ...Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած փոփոխություն անընդունելի է. Կարեն ՄիրզոյանՀայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»Մեսսին՝ ընդդեմ «Էյբար»-ի (տեսանյութ)Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազը՝ վերջին զինված միջադեպերի մասինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարԷդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանըՄեսսին 5 տուրերում նույնքան գոլ է խփել, որքան ողջ «Ռեալ»-ըՊուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնելՏեսանյութ. «Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան Պոլ Պոգբայի պարը (տեսանյութ)Հզոր, ծաղկող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն ու հպարտությունն է. Բակո Սահակյանի ուղերձը Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել. վարչապետ«Yerevan Open»-ի 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում են աղյուսակըՄիասնությունը մեր անկախության երաշխավորն է. Արման ՎարդանյանՆախագահը, բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» պանթեոնԱնհավանական սարսափելի կադրեր՝ Մեքսիկայի երկրաշարժից (տեսանյութ)Նավթի գներն աճել ենԱնկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձըԱնկախ Հայաստանը 26 տարեկան է․ շնորհավոր տոնդ, Մա՛յր Հայաստան… (տեսանյութ) «Ժողովուրդ». Եզդիները պահանջում են դպրոցում ուսուցանել եզդերենՕրվա խորհուրդը«Ժամանակ». Կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում«Ժամանակ». Ուշագրավ պրակտիկա. Կառավարությունը վաղը կորոշի այսօրվա «սալյուտին» 11 մլն հատկացնել
Ամենադիտված
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.amՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներՎերնիսաժում տեղի ունեցած կրակոցների մանրամասներն ականատեսի աչքով. Armlur.am (տեսանյութ, լուսանկարներ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.am
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտան