ՌԴ Լենա գետում խեղդվել է ՀՀ 21-ամյա քաղաքացի
Emergency CaseSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 15:30-ի սահմաններում ՌԴ Սախայի հանրապետությունում՝ Լենա գետի միջանցիկ ջրանցքում, ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի 21-ամյա Նարեկ Հակոբյանը:
Նրա դին ջրանցքից դուրս են բերել ՌԴ փրկարարները և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարություններ: