Պուգաչովան և Գալկինը՝ լողափին զբոսնելիս
Other68-ամյա Ալլա Պուգաչովան վերջերս զարմացնում է երկրպագուներին իր բարեկազմ տեսքով և երիտասարդական իմիջով՝ գրում է TCH-ը:
Նրա ամուսինը՝ հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը հաճախ է լուսանկարներ տեղադրում իր միկրոբլոգում իրենց համատեղ հանգստից: Ընտանիքը հանգստանում է Յուրմալայում: Այս անգամ Գալկինը հրապարակել է կադրեր իրենց լողափնյա զբոսանքից: Լուսանկարները մակագրել է. «Երեխաներին քնեցրել ենք և դուրս եկել զբոսանքի»: