00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինԳևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին

Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա արգելելու փաստը զայրացրել է Մերկելին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Կանցլերը հայտարարել է, որ Թուրքիայի հետ քաղաքական առևտուր անելու մասին խոսք գնալ չի կարող: Նա ընդգծել է, որ չի կարելի այցելության հարցը խառնել այլ թեմաների հետ:

Մերկելը բացառել է զիջումների գնալու հավանականությունը՝ հանուն գերմանացի պատգամավորների Քոնյայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու իրավունքի: «Անկարայից նման պահանջներ դեռևս չեն ստացվել, սակայն լինելու պարագայում էլ կտրականապես մերժվելու են»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ չեն պատրաստվում նախապայմաններ ընդունել թուրքական կողմից:

Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները պատրաստվում էին հուլիսի 17-ին այցելել Քոնյայում ծառայող գերմանացի զինվորներին, սակայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից զանգահարել և հայտնել են, որ այդ այցը չեղյալ է համարվել:

Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը նշել է, որ ամենայն հավանականությամբ պաշտոնական Անկարայի նման որոշումը պայմանավորված է թուրք-գերմանական հարաբերություններում առկա վերջին լարվածությամբ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանությունները, ավելի վաղ արգելելով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի թուրքական ռազմաբազայում ծառայող զինվորներին, նշել էին, որ փոխարենը պատգամավորները կարող են գնալ Քոնյայի ռազմաբազա: «Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնյայի ռազմաբազան ՆԱՏՕ-ինն է»,- ասել էր փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ թուրքական կողմը արգելեց Բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորներին: Պաշտոնական Անկարան որոշումը պայմանավորեց նրանով, որ Գերմանիան չի կատարում իրենց պահանջն ու չի հանձնում այդ երկրում գտնվող գյուլենականներին և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը  հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել էր, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ հունիսի 22-ին որոշում էր ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին էր քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակն իր զինվորներին դուրս է բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխում մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ Հորդանանի ռազմաբազա:

դիտվել է 318 անգամ

Լրահոս
22 Հուլ
Վրաստանի նախագահը երկու տարեկան որդու հետԻնքնասպանություն ադրբեջանական բանակում Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են ներման խնդրագրով դիմել Սերժ ՍարգսյանինՊուտինը հայտնել է, որ սոցիալական ցանցերից որևէ մեկում հաշիվ չունիՊայթյուն՝ Կահիրեի սրճարաններից մեկումԵլփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. կա զոհՆոր մանրամասներ Երևանի Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներիցՀայաստանը կոշտացնում է «լեքսիկոնը»Օրենքով գող Սարգիս Սելվիյանը ձերբակալվել է Ինչպես է շեյխը «զվարճանում է» ԵրեւանումԻմ պատասխանը Գուգուշի երևանյան համերգի շուրջ դատարկ բազառներինԱյս աղջիկը վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյանի կազմվածքն ունենալու համար (տեսանյութ) «Դիկտատոր» չիպսեր` Ադրբեջանի նախագահի պատկերով (լուսանկար)Գևորգ Սաֆարյանի պահանջը ԿառավարությունիցՊատկերասրահ՝ Կոնդի թունելումՀայտնաբերվել է փայտանյութով բարձված առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա. հարուցվել է քրգործՎարդավառին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցըԱնահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնիցՔըրք Քրքորյանի ընկերությունը լքում է Լաս ՎեգասըԷրդողանի առաջարկը՝ Գերմանիային Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ. Իրաքի փոխնախագահՖուլ հաուսցի գեղեցկուհու համարձակ լուսանկարները՝ ԹայլանդիցՍա լավ մարզում էր. Մոուրինյուն՝ «Սիթի»-ի դեմ խաղի մասին Հայկական ռաբիսի հաղթարշավը. սեքսուալ բաչատա՝ «Մի գնա» երգի ներքոԵվրամիությունը պատարստ է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբԹուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարինԻնչպես է Մորատան հրաժեշտ տալիս «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (տեսանյութ)Հիվանդանոցում մայրական մահացության դեպք է գրանցվելԺողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին«Ինչպիսի հիանալի կոշիկներ». հայ դիզայներների նվերը Քիմ Քարդաշյանին Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողինԲաբլոյանի ուշագրավ հյուրը. ի՞նչ ազդակ է հղել Երևանը Հայաստանի սուսերամարտիկների արդյունքները մեծահասակների աշխարհի առաջնությունումԺիրայր Սեֆիլյանը կոչ է արել շրջափակել դատարանի շենքըՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին Գուգուշը կգա ՀայաստանԼուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով Հասկանում եմ, որ բարդ է Հայաստանում հաջողություններ ունենալը. Սերժ Սարգսյան«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կատարում են Despacito երգը (տեսանյութ)Մարմնավաճառ Միլենան, պարզվել է՝ տրանսսեքսուալ է. մանրամասներՀայաստանի բասկետբոլիստները՝ ադրբեջանցիներին հաղթելուց հետո (լուսանկար)Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ22 տարվա դադարից հետո Դդմաշենում մանկապարտեզ բացվեցԻնչու է Մոսկվան հրաժարվում կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպումըԱՄՀ-ն համաձայնել է1,6 մլրդ եվրո հատկացնել ՀունաստանինՀրաչյա Հարությունյանի ընտանիքը հույս ունի, որ նրան ազատ կարձակեն«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզահագուստը (լուսանկար)Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթեց Ադրբեջանին (տեսանյութ)Թռչնաբույծների միության նախագահը ձերբակալվել է. ինչում է նա կասկածվում ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով
Ամենադիտված
Ռուսաստանը սրում է ատամները. հայկական կողմի կոշտ պատասխանըՕդանավակայանում վայր ընկած կնոջն օգնելու փոխարեն աշխատակիցն ասել է. «Վեր կաց` նստի՛, խանգարում ես քաղաքացիներին ռեգիստրացիա անցնել» Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը իրենց սիրելիների հետ՝ Կաննում (լուսանկար) Տեսանյութ. Մանվել Գրիգորյանի տարեդարձը տոնեցին նաեւ պատանի երկրապահների ճամբարում«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի ստվերում թողնեմ Քարդաշյանին» (լուսանկարներ)«Էլիտար» մարմնավաճառի հուշերը. 3300 համարները նրա ֆիշկան էրԾանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող (լուսանկար)Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Արցախի համարԼոռվա անեկդոտների թոփ տասնյակԻնչպես 3 ամսում ռուսական անձնագիր ստանալ (տեսանյութ)