Ռոնալդուն բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը
SportՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավանաբար բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ֆուտբոլիստն այս օրերին հանգստանում է: Այս շաբաթ պորտուգալացին կմեկնի Մադրիդ և կանցնի բուժզննում, որից հետո կրկին կգնա հանգստի, որի ընթացքում գովազդային արշավներ կունենա:
Ռոնալդուն մարզումներին կվերադառնա միայն հուլիսի վերջին, ինչը նշանակում է, որ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում «Բարսելոնա»-ի դեմ հուլիսի 30-ին կայանալիք խաղը և օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը:
Ռոնալդուն կմասնակցի օգոստոսի 13-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկությանը, որի շրջանակում մադրիցիներն ուժերը կչափեն «Բարսելոնա»-ի հետ: