«Սևանա լիճ» մրցաշար. հայ շախմատիստների արդյունքները՝ 3-րդ տուրում
Sport«Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարը շարունակվում է: Տեղի է ունեցել 3-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ-ոքի են խաղացել Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտվել է Հովհաննես Գաբուզյանից:
3-րդ տուրից հետո 2,5 միավորով մրցաշարի առաջատարը Մարտին Կրավցիվինն է: 2-ական միավոր ունեն Թամիր Նաբաթին, Իգոր Կովալենկոն և Ամին Բասսեմը: